Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր տվյալներով

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։

Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։

Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։

Հաստատված պրակտիկայի համաձայն զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։