Ադրբեջանը պատրաստվում է մայիսից սկսել բնակեցնել հայկական Շուշին
Քաղաքականություն
30.04.2024 | 17:50Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել Արցախի հայկական Շուշի քաղաքը։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Փախստականների և տեղահանվածների հարցերով պետական կոմիտեին։
Նախնական փուլում բնակեցվելու է 20 ընտանիք, որոնց շրջանում վիճակահանություն է անցկացվել։
Ավելի վաղ կոմիտեից նշել էին, որ մինչև տարեվերջ նախատեսում են 20,000 մարդու բնակեցնել Արցախի 5 քաղաքային և 15 գյուղական բնակավայրերում։