Բաքուն դժգոհություն է հայտնել ֆրանսիական լրատվամիջոցների կողմից Ստեփանակերտում կայացած ցույցը լուսաբանելու կապակցությամբ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Ադրբեջանը բողոքել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից նախօրեին Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցը լուսաբանելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իշխանությունների կողմից հսկվող Մամուլի խորհուրդը հայտարարություն է տարածել ֆրանսիական Le Figaro պարբերականի և Euronews ֆրանսիական ծառայության կողմից Ստեփանակերտի ցույցի լուսաբանման առնչությամբ։

Ադրբեջանցիները բողոքում են, որ, իբր, լուսաբանումն իրականացվել է կողմնակալ։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Le Figaro-ն և Euronews-ի ֆրանսիական ծառայությունը մարտահրավեր են նետել նրանց, որոնք ծառայում են երկպառակությանը և աշխատում են տարածաշրջանում խաղաղության օրակարգի դեմ, այլ ոչ թե Հարավային Կովկասում կայունության և խաղաղ գոյակցության ապահովմանն ուղղված ջանքերի օգտին: Լրագրողական արժեքների նման անտեսումն անթույլատրելի է և անընդունելի»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքվին հատկապես դուր չի Le Figaro-ի՝ ֆրանսիացի ականավոր շուրջ 200 մտավորականների ու հայտնի գործիչների՝ Լաչինի միջանցքը բացելու կոչով հոդվածը։

Նշենք, որ նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցը լուսաբանել են նաև ֆրանսիական AFP-ն, France 24-ը, Լաչինի միջանցքի արգելափակմանն էլ անդրադարձել են համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ։

Էմմա Չոբանյան