Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննադատել է մի շարք երկրների «հակաադրբեջանական հռետորաբանությունը»

Լուրեր

20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին քաղաքական հայտարարություններ է հնչեցրել ու բողոքել մի շարք երկրների «հակաադրբեջանական հռետորաբանությունից», գրում է Անադոլու գործակալությունը։

«Ինչպես միշտ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները հեռու են օբյեկտիվ և անաչառ լինելուց։ Սակայն 30 տարվա ընթացքում մենք չենք լսել ո՛չ երկրների, ո՛չ միջազգային կազմակերպությունների ձայները, որոնք ներգրավված են Ղարաբաղյան հարցի կարգավորման առաքելության մեջ։ Դրա համար մենք հարցնում ենք նրանց, որոնք հիմա նման կարծիքներ են հնչեցնում՝ ինչի՞ մասին էիք մտածում մինչև հիմա»,- ասել է Աքարը։

Թուրք պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր երկրներին նկատի ունի։ Ամենայն հավանականությամբ, Աքարի այս հայտարարությունը վերաբերում է Լաչինի միջանցքն արգելափակելու առնչությամբ Բաքվի հասցեին հնչող քննադատություններին։

Էմմա Չոբանյան