Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները․ՌԴ ԱԳՆ

Լուրեր

29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Բոլորը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը գործուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Հուսով ենք շուտափույթ  համատեղ աշխատանքի վերսկսմանը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով»,-ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ այս դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետն այնքան էլ էական չէ։ «Գլխավորն այն է, որ Բաքուն ու Երևանը կարողանան հասնել փոխընդունելի որոշման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- հավելել է դիվանագետը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է նպաստել բանակցային գործընթացին այնպես, ինչպես ամրագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները, խախտելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը արդեն 15-րդ օրն է շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը  չի կատարում հայտարարությամբ իր պարտավորությունը՝ ապահովել միջանցքի անվտանգությունն ու դրանով անխափան երթևեկությունը։

Էմմա Չոբանյան