ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Սարատովի ավիաբազայի մոտ ուկրաինական ԱԹՍ է խոցել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 26-ի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը Սարատովի մարզի Էնգելս ռազմական ավիաբազային  մոտենալիս խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ից, գրում է Meduza-ն։ Գերատեսչության հաղորդմամբ՝ անօդաչուի բեկորների անկման հետևանքով  մահացու վիրավորում է ստացել երեք զինծառայող։ Նշվում է, որ բազայի ինքնաթիռները չեն վնասվել։

Գիշերը սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Էնգելսում հերթական պայթյունի մասին։ Օգտատերերը տեսանյութեր էին հրապարակել քաղաքից, որտեղ հնչում են ազդանշաններ։ Baza-ն հայտնել էր, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել 120 քմ տարածքում։ Թելեգրամ ալիքը գրել էր միջադեպի հետևանքով երեք զոհի և չորս վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ռուսական կողմը հայտնել էր, որ անօդաչուների հարձակման են ենթարկվել Ռյազանի շրջանի Դյագլևո և Սարատովի մարզի Էնգելս ավիաբազաները։  Խոցվել էր երկու ինքնաթիռ, երեք զինծառայող զոհվել էր, ևս չորսը՝ վիրավորվել։

Էմմա Չոբանյան