«Ինչ էլ որ առել են, թռնող, խփող ա եղել, ոչ թե ՍՈՒ-30-ի նման խաղալիքներ»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արտաքին հետախուզության կառույց ստեղծելու ժամանակ դպրոց էլ եք նախատեսում, խնդրում եմ հանկարծ Կալուգինի օրինակը չբերեք այդ դպրոցի դասընթացներում, Կալուգինը սեփական երկրի դավաճան է»,- այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Կալուգինը սեփական երկրի դավաճան է։ Հանկարծ Կլուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ դավաճանների թիվը կշատանա։ Հիմա ո՞նց անեմ, գրադարանս բերեմ Ազգային Ժողովում դնեմ, թե Նեմեսիսի մասին կինոները բերենք ցույց տանք։ Անդրանիկ Քոչարյանին եմ դիմում, նեմեսիս գործողությամբ մարդ չի սպանվել, Նեմեսիս գործողությամբ գնդակահարվել են Հայոց ցեղասպանության պատասխանատու մարդիկ։ Ամբողջ ցանկը կարող եք կարդալ, եթե այդքան թուրքերեն գիտեք, բոլոր թուրքերի անուններն ու բոլոր դավաճան հայերի անունները կարող եք Նեմեսիսում գտնել, մի քանի օրից էլ հուշարձանի բացումը որ եղավ կարող եք գնալ, այնտեղ էլ հերոսների անունները կարող եք գտնել»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային Ժողովում արդեն ավանդույթ է դարձել, որ ինչ քննադատում ես, գալիս և հիշում են 30 տարի առաջվա ժամանակահատվածը։

«30 տարի զենք չենք առել, ինչ էլ, որ առել են դա Արթիկից Կարոյի կլուբնիկը չի եղել, կրակող է եղել, ինչ էլ որ առել են, թռնող ու խփող է եղել, ոչ թե ՍՈՒ 30-ի նման խաղալիքներ են եղել և էդ 30 տարվա ընթացքում էլ Շուշիում պար եք բռնել, որ հիմա չեք համարձակվում Տեղ գյուղից էն կողմ Արցախի սահման հասնել: Ու մի բան էլ․ Լաչինի միջանցքը չի բացվել, այն բացել է հայ ժողովուրդը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։