ՄԻԵԴ-ի որոշումը կազդի՞ Ալիևի վրա․ Լաչինի միջանցքի բացումը չի նշմարվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ բավարարեց Ադրբեջանի դեմ Լաչինի միջանցքի հարցով միջանկյալ միջոց կիրառելու երկու պահանջներից մեկը։ Այն վերաբերում էր միջանցքով բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժին: ՄԻԵԴ-ը, սակայն, չի բավարարել Հայաստանի առաջին պահանջը, այն է՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Մենք, իհարկե, պահանջել ենք ապաշրջափակել Լաչինի միջանցքը, փորձել ենք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև՝ հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն՝ դատարանի միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ գործերի շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ և երրորդ հոդվածներով»,- ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ եթե անգամ ՄԻԵԴ-ը բավարարեր ՀՀ երկու պահանջներն էլ, միևնույն է՝ Ադրբեջանը չէր ապաշրջափակի Լաչինի միջանցքը։

«Որովհետև իրենք նպատակներ են դրել և չեն հասել դրանց, Ալիևի համար ՄԻԵԴ-ն այն ճնշման գործիքը չէր, որը կստիպեր գնալ զիջման․ կան ավելի լուրջ գործիքներ»,- նկատում է Հայրապետյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն արձանագրում է՝ դատարանի դիրքորոշումը բավարար է ՀՀ-ի համար և առնվազն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը, բայց այն պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում, քանի որ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո էլ ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան:

«Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակում հետևյալ քայլերի հնարավորություն կա․ նախ՝ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,- պարզաբանում է Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ կան նաև այլ ընթացակարգեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում և ԵԽ անդամությունից զրկելու հարց։ Սակայն դրա համար դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու։ ՄԻԵԴ-ը որոշման մեջ հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որը վերաբերում է հենց Լաչինի միջանցքին, ըստ էության՝ ՄԻԵԴ-ը Բաքվին հիշեցնում է իր պարտավորության մասին։

Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ եթե մենք շարունակենք հարցը բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում, ավելի լայն հնարավորություններ կստանանք, այժմ քննարկվում է դիմելու հարցը։

Ադրբեջանագաետ Տաթևիկ Հայրապետյանը ևս Եվրոպական դատարանի որոշումը կարևոր է համարում, բայց Ադրբեջանի վարքագիծը կարող է փոխվել, եթե, օրինակ, պատժամիջոցներ կիրառվեն այդ երկրի նկատմամբ։ Հենց ՄԻԵԴ որոշումը ճնշման այն գործիքն է, որը կարող է հիմք դառնալ այդ սանկցիաների կիրառման համար, որին պետք է հասնել դիվանագիտական ճանապարհով։

«Կարծում եմ՝ Ալիևին կարող է ճնշել սանկցիաների վտանգը՝ ոչ միայն պետության, այլև իր ընտանիքի նկատմամբ կամ, օրինակ, պետությունների զանգերը, նախազգուշացումները։ Ի վերջո, ցանկացած պետություն ունի իր կախվածությունը, և այդ գործիքները պետք է խելացի կիրառել»,- ընդգծում է ադրբեջանագետը։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Բաքվին նաև անհանգստացնում են Երևանում իրականացվող բողոքի ակցիաները Լաչինի միջանցքի բացման հարցով։ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 11 օր․ արդյո՞ք այսօր Լաչինի միջանցքը բացվել է շտապօգնության մեքենաների և տրանսպորտային միջոցների համար, Արցախի պետնախարարի աշխատակազմից և նախագահի աշխատակազմից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Առավոտյան պետնախարար Ռուբեն Վարդանյանն է հայտնել, որ շրջափակված Արցախում այս 11 օրերի ընթացքում պատշաճ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով արդեն մի քանի մարդ է մահացել։

Լաչինի միջանցքով տեղաշարժն անհապաղ վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացումը կանխելու կոչ է արել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ Չնայած այս կոչերին ու ՄԻԵԴ որոշմանը՝ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան