Հնարավորություն կա, աշխատում ենք այս պահին. Արմեն Գրիգորյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է, և բոլոր այն կառուցակարգային, ինստիտուցիոնալ հնարավորությունները, որ տալիս է ՄԱԿ-ն իր Անվտանգության խորհրդի կառույցի շրջանակներում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով կիրառել, աշխատանքներ կատարել: Եթե կլինեն արդյունքներ, դրանք կհրապարակվեն»,- այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից կատարվող աշխատանքին՝ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի հնարավոր լինի օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով:

ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ:

«Ե՛վ Հայաստանի ՀԿ-ները, և՛ հայկական այլ կազմակերպություններ և միջազգային տարբեր կառույցներ կոչեր են հնչեցրել, որպեսզի Լաչինի միջանցքի բացվի: Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի»,- ասաց նա՝ նշելով, որ Լաչինի միջանցքի առումով ՀՀ-ն աշխատում է միջազգային հանրության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։