Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

«Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ երեխաները՝ Արցախում:

Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նրանք միաժամանակ նկատել են, որ թեև շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին:

Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրությունում։