Հատուկ ծառայության ծառայողը չպետք է երկքաղաքացիություն ունենա, դա այլ երկրի հանդեպ պարտավորություն է․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբեր 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության հեղինակած «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Նպատակ կա առանձին ծառայությունով ՀՀ-ում ձևավորել հետախուզական համայնք, որտեղ կարևորագույն դերակատարություն է վերապահվում արտաքին հետախուզական ծառայությանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվել են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ երաշխիքները:

«Սա ՀՀ անվտանգության նոր ձևավորվող համակարգի կարևոր ինստիտուտներից մեկն է․․․ Այս համակարգում աշխատող մարդկանց երկքաղաքացիության հարցը երկար ենք քննարկել։ Բայց երկքաղաքացին իրավունքներ և պարտականություններ ունի այլ պետության հանդեպ, և սա մեզ կաշկանդում է, քանի որ այդ հանգամանքը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։