Բաքուն ու Բելգրադը քննարկում են երրորդ երկրներին ռազմարդյունաբերական արտադրանք մատակարարելու հնարավորությունը

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որն աշխատանքային այցով Բաքվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ մեծ ներուժ է տեսնում պաշտպանական արդյունաբերության ոլորտում Բելգրադի և Բաքվի միջև համագործակցության զարգացման համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարծում եմ, որ մենք բացում ենք համագործակցության ոչ պակաս կարևոր, գուցե նույնիսկ՝ ավելի կարևոր նոր ոլորտներ: Խոսքը մեր ընդհանուր գործունեության, պաշտպանության ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման և որոշակի տեսակի ապրանքների վրա կատարվող աշխատանքների մասին է, որոնք մենք միասին կարող ենք մատակարարել երրորդ երկրների շուկանե։ Կարծում եմ՝ եթե ունենանք ընդհանուր մոտեցում, ապա Սերբիան ու Ադրբեջանն ունեն մեծ ներուժ»,- ասել է Վուչիչը։

Նա նշել է, որ այդ հարցերի մշակման համար կողմերն արդեն անցկացրել են ու ապագայում էլ կանցկացնեն բանակցություններ։ Վուչիչը հայտնել է, որ շատ արդյունավետ քննարկում է ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ։

«Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ մենք Ադրբեջանից շատ բան ենք սովորել Զինված ուժերի գործունեության, ինչպես նաև ԶՈՒ կառուցվածքի վերաբերյալ։ Պատրաստ ենք տեղեկատվություն փոխանակել բազմաթիվ հարցերի շուրջ։ Մենք արտադրում ենք որոշակի լավ զենք ու զինամթերք։ Մենք պատրաստ ենք դիտարկել ամեն ինչ համատեղ արդիականացնելու և աշխարհի հետ համընթաց քայլելու ուղիները՝ ինքներս մեզ ապահովելու համար, քանի որ այս բարդ ժամանակներում տեսնում ենք, թե ինչպես կարող են մեծ երկրները կարճ ժամանակում կորցնել հզորությունը, ինչ կործանարար ազդեցություն կարող են ունենալ պատժամիջոցները։ Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր երկրները և ապահովել նրանց անվտանգությունն ապագայում, որն այնքան էլ խաղաղ չի թվում»,- ասել է Սերբիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս խոսել էր երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին։

Էմմա Չոբանյան