Ինչ նոր նախապայմաններ առաջ կքաշի Բաքուն․ 10 օր շրջափակված Արցախում սննդի ու դեղորայքի պակաս կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղում անչափահաս Ալենն ու Էրիկն արդեն 10 օր ապրում են առանց ծնողների. Քաշաթաղից տեղահանված ու այդ գյուղում հաստատված Դալլաքյան ամուսինները ստիպված են մնացել Սյունիքի մարզում։ Լաչինի միջանցքի փակվելուց առաջ մեկնել էին հուղարկավորության ու վերադառնալ չեն կարողանում: 13 ու 11 տարեկան տղաները դպրոց էլ չեն գնում, ծնողների ամենօրյա աշխատանքը հիմա իրենց ուսերին է․ ամեն առավոտ կենդանիներին են կերակրում, նաև տունն են մաքրում, ափսեները լվանում, անգամ՝ լվացք անում: Ճաշ պատրաստելու փորձ էլ ունենք՝ ասում է 11-ամյա Էրիկը։

«Միայն ճանապարհը բացվի, տուն վերադառնանք»,- ամեն օր երեխաների հետ զրուցելիս հույս է հայտնում մայրը։

Դալլաքյանների պես շատ ընտանիքներ հեռու են իրարից դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակով փակեցին Արցախը Հայաստանին և աշխարհին կապող, կենսական նշանակության միակ ճանապարհը։  Արցախի 120․000 բնակչությունն արդեն 10 օր շրջափակման մեջ է․ 1․100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, շրջափակման հետևանքով չի կարողանում տուն վերադառնալ։

Արցախի բուժհաստատություններում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին անգամ Երևան տեղափոխել ադրբեջանցի կեղծ բնապահպանները թույլ չեն տալիս․ Արցախի շրջափակման 10-ն օրերի ընթացքում Լաչինի միջանցքով անցել է միայն մեկ շտապօգնության մեքենա, այն էլ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Երևան է տեղափոխվել սրտի վիրահատության կարիք ունեցող տղամարդ: Իսկ Արցախի բուժկենտրոնում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այժմ շուրջ 2 տասնյակ քաղաքացի կա, այդ թվում՝ 13 փոքրիկներ: Բուժպարագաների ու դեղորայքի սղության պայմաններում ավելի քան մեկ շաբաթ է՝ պլանային վիրահատությունները դադարեցվել են: Դեղորայքի պաշարները սպառվում են՝ ահազանգում են Արցախի բուժկենտրոններից։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդներին անհապաղ Հայաստան տեղափոխելու կարիք կա:

Պատկերը հուսադրող չէ նաև խանութներում․ մրգի, բանջարեղենի խանութները դատարկվել են, կա նաև շաքարավազի պակաս։ Ամանորին ընդառաջ տնտեսվարողները որոշ քանակությամբ մթերք պահեստավորել էին, բայց որքան ժամանակ կբավականացնի՝ չեն կարող ասել։

«Հուսով ենք, որ լավ է լինելու»,- ասում է տնտեսվարողը։

Մինչդեռ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ արդեն 9 օր նստացույց իրականացնող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ առաջիկայում Բաքուն նոր նախապայմաններ առաջ կքաշի։ Ասում է՝ դրանք կարող են կանխվել միայն միջազգային ճնշման միջոցով։ Մինչ այս, միայն հայտնի է, որ ճանապարհի բացման համար Բաքվի նախապայմաններից մեկը Կաշենի հանքավայր մուտք գործելն է։

«Նոր նախապայմանները բազմաթիվ կարող են լինել, իրենք տարբեր թեմաներ ունեն, տարբեր օրակարգային հարցեր են առաջ քաշել և քաշելու, որոնք միտված են ժամաակի ընթացքում Արցախի ամբողջական օկուպացիային, հայաթափմանը, էթնիկ զտմանը, Արցախի հայերի հայրենազրկմանը․ այդ ճանապարհին կարող է լինել, օրինակ, անցակետի տեղադրումը, Ադրբեջանի վերհասկողությունը Արցախի ելումուտին, կարող են լինել բանակի հետ կապված, էկոլոգիական կամ հանքարդյունաբերական, ենթակառուցվածքների հետ կապված տարբեր հարցեր և այլն»,- մանրամասնում է Բեգլարյանը։

Նրա կարծիքով՝ նստացույցն արդյունավետ է։ Ասում է՝ շարունակելու է այնքան ժամանակ, մինչև բացվի Լաչինի միջանցքը։ Արտակ Բեգլարյանը նաև նշեց, որ առաջիկայում նոր գործողությունների են պատրաստվում՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչի մասին է խոսքը։ Երեկ էլ հայաստանցի և արցախցի մշակութային գործիչները Ազատության հրապարակից քայլերթ իրականացրին  դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի  դեսպանատներ, ապա կանգ առան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Նախաձեռնության նպատակը Հայաստանի ու Արցախի ձայնն աշխարհին լսելի դարձնելն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան