Զելենսկին մեկնում է Վաշինգտոն. սա նրա առաջին արտասահմանյան այցն է պատերազմի սկզբից ի վեր

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա Կոնգրեսում և կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը: Ես նաև ելույթ կունենամ Կոնգրեսում և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենամ»,- գրել է Զելենսկին Twitter-ում։

Փետրվարի 24-ից ի վեր սա Ուկրաինայի նախագահի առաջին արտերկրյա այցն է։ Նա ողջ պատերազմի ընթացքում միայն Կիևում է հանդիպել  այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամ զրուցել նրանց հետ տեսակապով։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նամակ է հղել պատգամավորներին, որում խնդրել է, որ չորեքշաբթի օրն անպայման ներկա գտնվեն պալատի նիստին։ CNN-ը բացատրում է, որ Սուրբ Ծննդյան արձակուրդից առաջ շատ կոնգրեսականներ կարող են բաց թողնել հանդիպումները, իսկ դահլիճը կարող է կիսադատարկ լինել։
Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի հաշվարկներով ԱՄՆ-ն այս տարի 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչը ավելի շատ է, քան Ուկրաինայի մյուս դաշնակիցների օգնությունը միասին վերցրած: ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեն ներառում է 23,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային։

Տաթև Ֆռանգյան