Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում:

«Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ պիտի շեշտեմ և ընդգծեմ, որովհետև առիթ չեմ ունեցել այդ թեմայով խոսելու. պարոն Խաչատրյան, ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել փոխվարչապետի կարգավիճակում: Նաև պիտի արձանագրեմ, ասեմ, որ այդ որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել Ֆինանսների նախարարության արդյունավետ աշխատանքը Ձեր գլխավորությամբ, և հույս ունեմ, որ այդ արդյունավետությունը, իհարկե, կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում: Իհարկե, հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաև աշխատել է Ֆինանսների նախարարությունում, կկարողանա այդ էստաֆետը վերցնել և զարգացնել: Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ փոխվարչապետի և նախարարի կարգավիճակում արդյունավետ գործունեություն կծավալեք:

Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որպեսզի այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա: Մենք ընդարձակ ծրագրեր ենք իրականացնում կրթության ոլորտում, զինված ուժերի բարեփոխումներում, ընդհանրապես՝ ոչ միայն բանակում, այլև Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պետական պահպանության ծառայությունում, ստեղծվում է նաև Արտաքին հետախուզական ծառայություն: Այս առումով Ֆինանսների նախարարությունը և ֆինանսների նախարարի և փոխվարչապետի դերը դժվար է գերագնահատել նաև այն համատեքստում, որ, ի վերջո, մեր բոլոր բարեփոխումների և այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով մեր տնտեսությունն արդյունավետ կգործի և կզարգանա, ներդրումային ինչպիսի միջավայր և գրավչություն կարող ենք ապահովել, որը նաև փոխվարչապետի գործառույթների տիրույթում է: Շատ կարևոր է, որ մենք այս որոշման արդյունքներն արագ տեսնենք նաև այն պետական կարևոր ծրագրերի իրականացման դինամիկայի առումով, որի մասին բազմիցս խոսել ենք:

Կրկին թույլ տվեք շնորհավորել, պարոն Խաչատրյան Ձեզ և շնորհակալություն հայտնել: Պարոն Հովհաննիսյան շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարության ամբողջ կազմին, թիմին, որովհետև պիտի նաև ասեմ, որ վերջերս այստեղ Ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունը լսեցինք և պիտի արձանագրեմ, որ այն գոհացուցիչ էր, որովհետև տեսա, որ ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք է տեղի ունենում՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: «Ինձ համար կրկնակի պատասխանատու է այդ պաշտոնավարումը, հատկապես՝ այն խոսքերից հետո, որոնցով Դուք գնահատում եք Ֆինանսների նախարարության անցած մեկուկես տարվա աշխատանքը:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախարարության անձնակազմին, քանի որ դա եղել է թիմային աշխատանք, եղել է այստեղ ներկա և ոչ ներկա մեր բազմաթիվ գործընկերների 12 ժամը գերազանցող ամենօրյա աշխատանքի արդյունք: Ամենակարևորը, որ այդ աշխատանքի հիմքում ունեցել ենք միասնական տեսլական և նպատակ՝ ամեն օր բարելավել մեր աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով: Ես դա ինձ թույլ եմ տալիս ասել, որովհետև չի եղել մեզ մոտ որևէ առարկայական, բովանդակային քննարկում, երբ մենք առաջինը խոսացած չլինենք այդ հարցի, հետո՝ նոր անելիքների մասին: Իսկ այդ նպատակը լավագույն ձևով ձևակերպված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Մեզ համար շատ հեշտ է եղել, որովհետև եղել է ուղեցույց, եղել է շրջանակ, որին միտված են եղել մեր բոլոր քննարկումները և այդ շրջանակներում լուծումներ գտնելու մտքով է, որ հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար:

Առիթ եմ ունեցել ասելու, պարոն վարչապետ, նաև, երբ ինձ մեկուկես տարի առաջ գործուղում էիք Ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատելու, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Վատ օրերին՝ նկատի ունեմ նաև այն դեպքում, երբ գուցե և ոչ բոլորն են իրենց սպասելիքներն արդարացրել, որովհետև ոչ միշտ է, որ աշխատանքը բերել է հաջողություն: Եղել են նաև անհաջողություններ, ժամանակավոր դժվարություններ:

Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույն ձևով են կատարելու 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Իմ պատրաստակամությունն է եղել և շարունակում է լինել նոր պաշտոնում նույնպես ամենայն աջակցություն ցուցաբերել, որ նախարարության կողմից կատարված աշխատանքը լինի արդյունավետ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Իհարկե, պարոն Խաչատրյանի սահմանած նշաձողից հետո բավականին դժվար է լինելու շարունակել համապատասխանել՝ հաշվի առնելով այն պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, նաև որպես ղեկավար՝ այն մոտեցումները, որոնք սահմանել է պարոն Խաչատրյանը: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր նպատակադրումը պետք է լինի, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից հնարավոր քիչ կախված լինեն ինստիտուտների աշխատանքները, որովհետև, ի վերջո, քաղաքական պաշտոնյաները գալիս են և գնում, իսկ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի այն, որ նախարարություններում համակարգային, ինստիտուցիոնալ աշխատանք տեղի ունենա: Խոսելով նախորդ շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին, ես այդ նրբությունն ընդգծեցի, որովհետև լսելիս հաշվետվությունը՝ տեսա ինստիտուցիոնալ աշխատանք: Մենք՝ քաղաքÕ �կան պաշտոններ զբաղեցնող մարդիկ, առավելագույն հնարավորությունը պետք է ստեղծենք և կարողանանք առավելագույն չափով ոգեշնչել ոչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որպեսզի նրանք իրենց պոտենցիալը հնարավորինս բացահայտեն ի շահ պետության: Մեր երկրում մեծագույն խնդիրը նա է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ժամանակի հետ գնալով ավելի քիչ բան կախված չլինի, որովհետև ինչքան էլ քիչ բան կախված լինի, միևնույնն է՝ ցանկացած երկրում շատ բան է կախված քաղաքական պաշտոններ զբաղեցնողներից:

Բայց մեր նպատակադրումն, ի վերջո, բոլոր ինստիտուտների կայացումն է: Իհարկե, մեզ համար մեծագույն խնդիր է, և մենք բազմիցս ենք քննարկել ու մտքում պետք է ունենանք այն, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Այս առումով հույս ունեմ, որ հանրային կառավարման բարեփոխումները, որոնք շատ ծանր և բարդ փաթեթ են, ի վերջո, մեզ կհաջողվի պատշաճ հանգրվանի հասցնել և առաջիկա կառավարման մեր շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա: Սա կարևորագույն խնդիրներից է, որը եÕ ½ շատ ուրախ եմ, որ և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը հնարավորություն կունենան գործնականում իրագործելու, կամ շարունակելու դրան միտված այդ աշխատանքը: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այս ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար»: