Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին զրկել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից. Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝  ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

 

Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը: «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է են մարդիկ, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը եւ էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքին հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ահռելի վնաս են հասցրել մեր երկրին: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գորիկ Հակոբյանին՝ նրանց զրկելով  Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից»:

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը կոչ է անում ավագանու մյուս՝ «Բալասանյան դաշինք», ԲՀԿ  եւ «Հայկական վերածնունդ»  խմբակցություններին՝ մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նիստին եւ «կողմ» քվեարկել ներկայացված չորս նախագծերին:
 Վերոհիշյալ որոշումների նախագծերը ընդգրկվել են Գյումրու Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, որը կկայանա հունիսի 11-ին, ժամը 11-ին Գյումրու քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի սրահում:

Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Արման Գրիգորյան

Լեւոն Բարսեղյան