Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Համբարձումյանին մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր աշխատանք, ասել է, որ հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված` պետությունը կանգնել է կարևորագույն մի ճամփաբաժանի առջև, որում յուրաքանչյուրը պետք է ունենա իր պատասխանատու դերակատարումը: «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծել իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»,- նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղական ինքնակառավարման մարմիններին հիշեցրել է, որ հենց նրանք են հանդիսանում հասարակության արտացոլումը, ժողովրդի պատգամները, խնդիրներն ու պահանջները կրողն ու ներկայացնողը,  և այս գործընթացում խիստ կարևոր է ամենօրյա աշխատանքային ռեժիմում դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն։

 

Նախարարը խոսել է  նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։

Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես- փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։ 

Նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բարձր և պատասխանատու քաղաքական պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ գործելու է բացառապես ի շահ և ի նպաստ Սյունյաց աշխարհի և Սյունիքի ժողովրդի։