ՊԵԿ-ը ապօրինի գործունեության մի շարք դեպքեր է բացահայտել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության շուրջօրյա իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումներով օրերս Երևանում և մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, Երևանի Արշակունյաց 124/4 հասցեում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, ավելի քան 200քմ արտադրական տարածքում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտյա արկղերի արտադրություն՝ երեք չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ մարտի 15-ից իրականացրած գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 500 հազար դրամ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում արտադրությունում օգտագործված փայտանյութի հումքի ձեռքբերման աղբյուրը ճշտելու նպատակով : Մեկ այլ դեպքով էլ իրացնելով օպերատիվ տվյալները, Տիչինայի 1-ին նրբանցք, 14 տան հասցեում հայտնաբերվել է ապրիլի 2-ից հարկային դաշտից դուրս՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու գործող լավաշի արտադրամաս՝ 40քմ տարածքով: Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում օպերատիվ տվյալներն իրականանցելիս ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են առանց պետական  գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, լիցենզավորման ենթական գործունեությունն առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան: 

Բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումներով Երևանի Արարատյան 99 հասցեում հայտնաբերվել է առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն: Պարզվել է, որ քաղաքացին 50քմ վարձակալած տարածքում մայիսի 1-ից իրականացրել է պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն՝ երկու չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ ապօրինի գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 400 հազար դրամ: Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ նույն հասցեում, մեկ այլ քաղաքացի, կրկին շրջանցելով հարկային դաշտը, 60քմ վարձակալած տարածքում մայիսի 15-ից է իրականացրել նմանատիպ գործունեություն՝ մեկ չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Այս դեպքով էլ՝ ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 320 հազար դրամ: Իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել են նաև ապօրինի գործող մերսման սրահ: Պարզվել է, որ երկհարկանի շինությունում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման գործող մերսման սրահում, բացի գործունեության կազմակերպչից, աշխատել է ևս 5 չգրանցված վարձու աշխատող: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել են նաև ապօրինի գործող խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր և այլն: 

Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը: