Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի ժողովրդի․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Այսօր Թբիլիսիի Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքից մեկնարկեց, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ բողոքի ցույցը՝ հաջակցություն Արցախի ժողովրդի:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է ֆուտբոլի առաջնությանը, երբ ամբողջ աշխարհն ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, շուրջ 120 հազար խաղաղ բնակիչ 5 օր շարունակ Ադրբեջանի շրջափակման մեջ է, քանի որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակել են»,- նշված է «Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում, որն ընթերցվեց Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, նշվում է նաև, որ շատերը մնացել են Արցախի սահմանին և չեն կարողանում տուն վերադառնալ։

«Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Ակնհայտ է, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։ Նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են աշխարհի մի շարք առաջատար երկրներում ահաբեկչական ճանաչված «Գորշ Գայլեր» ծայրահեղական խմբավորման առկայությունն այնտեղ»,-ասվում է ՀԿ-ի հայտարարությունում։

Վիրահայերը համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել արցախահայերի վրա. «Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ և վստահ ենք չի հաջողվելու նաև այսօր, քանի որ արցախահայությունը հաղթահարել է ավելի դժվար օրերի և չի կոտրվել։ Ցավոք, սակայն, պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է անպատիժ մնալ համայն քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հավատում ենք, որ նավթի առկայությունը, սակայն, չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը»:

«Վրաստանի հայ համայնքը» կոչ է անում.

«Վրաստանի կառավարությանը՝ օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ իրական գնահատել իրավիճակը, խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, որն ուղղված է 120 հազար անմեղ բնակչության դեմ։

Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին, ձեռնարկել քայլեր հայերի նոր ցեղասպանությունը կանխելու համար»: