Մոսկվան դժգոհ է Ղրիմի մասին Չավուշօղլուի հայտարարությունից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի և Ղրիմի թաթարների առաջնորդ, ռադայի պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ։
 
Չավուշօղլուն նրանց հետ խոսել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին։
 
«Ղրիմի թաթարները որտեղ էլ հաստատվեցին, Թուրքիան միշտ նրանց կողքին գտնվեց։  Եվ մենք շարունակելու ենք նրանց աջակիցը լինել։  Երբեք չենք մոռացել և չենք էլ մոռանա Ղրիմի թաթարների աքսորը։ Ղրիմի անեքսիան չենք ճանաչել և չենք էլ ճանաչելու»,- նշել է Չավուշօղլուն:
 
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ Թեմային արձագանքել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը։  
 
«Թուրքիան արևմուտքի կողմից ենթարկվում է ճնշման։  Այդ ճնշման պատճառներն են Թուրքիայում տիրող ներքակաղաքական իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդերի դեմ ուղղված գործողությունները։ Կարող ենք կարծել, որ թուրք նախարարների հայտարարության նպատակը  արևելքի ուշադրության շեղումն է Թուրքիայից դեպի Ռուսաստան»,-ասել է ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ նման հայտարարությունները վնաս են հասցնելու ռուս-թուրքական հարաբերություններին։ 
 
Չավուշօղլուի հայտարարությունը անպատասխան չի թողել նաև Ռուսաստանի պետդուման։ Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուրիյ Շվիտկինն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա քննադատում է Եվրամիությանը (ԵՄ), բայց մյուս կողմից լիովին կապերը չի կտրում ԵՄ-ի հետ։