Բաց նամակ՝ Լիլիթ Մակունցին

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում ապրող Հասմիկ Մելքոնյանը բաց նամակ է ուղարկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. «Տիկին Մակունց, ես Ձեզ 25.05.18թ.-ին դիմում էի ներկայացրել հուշարձանների պետական ցուցակում գտնվող կառույցների կոտորածի մասին Գյումրիում. ահազանգել էի, որ մասնավորապես և հատկապես Ձեր տեղակալ Սամուելյան Արևի կոտրած ձեռքով են ստորագրվել շուրջ 35 բացառիկ պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցների խեղման եզրակացությունները: Դիմումիս կցել էի նաև Գյումրին ավերելու դեմ հրապարակած իմ հոդվածներից մի քանիսն, ակնկալելով, որ Դուք՝ հարգարժան Մակունց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խստագույն ուղերձը հուշարձանների անձեռնմխելիության վերաբերյալ ընդունած պիտի լինեիք ի գիտություն: Բայց Դուք վերցրեցիք և պարզամտորեն ամբողջ փաթեթը մակագրեցիք նույն Սամուելյանին, սա էլ իր հերթին փաթեթն ուղարկեց Գյումրի համայնք՝ համայնքապետին: Իսկ ես ոչ մի պատասխան չստացա:
Նույնիսկ ռեժիմի ժամանակ որևէ մեկի դեմ եթե դիմում էր գրվում, բողոքը չէր մակագրվում նրան՝ ում դեմ գրված էր: Սա ամենապարզագույն վարչարարությունն է, որի համար խելք և փորձառություն անհրաժեշտ չէ: Անսալով ՀՀ վարչապետի ուղերձին՝ ներկայացրեցի փաստեր, որոնք, ըստ էության ուսումնասիրելու դեպքում, րոպե առաջ պետք է ազատվեիք հուշարձանները խժռող սույն տիկնոջից, իսկ Դուք նրա դեմ գրած իմ դիմումը մակագրեցիք ի տնօրինություն իրեն, ՈՐ ԻՆՔԸ Ի՞ՆՉ ԱՆԻ…

Հ.Գ.

Ռեժիմի պայմաններում իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող բերդը մոթելի են վերածել» վերտառությամբ հոդվածի հիմքով քրեական գործ է հարուցվել Սև Բերդի սեփականատեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Մասնրամասներին կարող եք ծանոթանալ Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարում:

ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԳՅՈՒՄՐԻ»: