«Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 6 անձի և նրանց մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների մասնակցությամբ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որն ուղեկցվել է ՔԿՀ-ի գույքի ոչնչացմամբ, բռնության կիրառմամբ։Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները սահմանված կարգով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 խցերում կատարել են խուզարկություններ, որից հետո իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել դատապարտյալներից մեկին՝ դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից:Անկարգությունների հետևանքով վնասվել և կոտրվել է ՔԿՀ-ի գույքը, բռնություն գործադրվել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ։Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 6 անձի առաջադրվել է մեղադրանք ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ անկարգություններին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։