Բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրել 0.5 մլն դրամ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 26-30-ը իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 831.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 632.65 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 200 հազար  դրամի 4 որոշում և հաշվարկվել  է 261.75 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված   ապօրինի հատված 5 ծառի /սոճենի/ համար կայացվել է 50.0հազար դրամի 1 որոշում և  հաշվարկվել է 63.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ-ի կողմից կազմված 2 արձանագրության հիման վրա  /ապօրինի հատված 14 բոխի/ 2 ֆիզիկական անձանց ենթարկել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի և հաշվարկել է 53.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի /հատվել է 2 բոխի/  համար կայացվել է 50.0հազար դրամի 1 որոշում և հաշվարկվել է 145.0հազար դրամի բուսական աշխարհին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է 170.0հազար դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 19.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, առգրավվել է 84 հատ /31.9կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 4 հատ ձկնորսական ցանց:

Որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ստուգայցերի արդյունքում  հայտնաբերել  է 53 հատ /13.7կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 2.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի  տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում Երևանյան  լճից առգրավվել է 3 ձկնորսական ցանց և 2 արկղ «կարաս» տեսակի թարմ ձուկ, ինչը բաց է թողնվել լիճ:

Արարատի տարածքային  բաժնի  վարույթին հանձնված 1 գործով` /հայտնաբերվել է արջի քոթոթ/ կայացվել է 50.0հազար դրամի վարչական  տուգանքի 1 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում  հայտնաբերվել և առգրավվել է 20հատ /14կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկն օրենքով սահմանված կարգով  հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:

Շիրակի տարածքային  բաժնի  աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 70.0հազար դրամի վարչական  տուգանքի  որոշում և հաշվարկվել է 17.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 1 դնովի ձկնորսական ցանց` 30.0գծմ երկարությամբ և 5.5կգ /17հատ/ «կարաս» տեսակի ձուկ, հայտնաբերվել է նաև տիրազուրկ 11 հատ /4.2կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով  հանձնվել է  «Գյումրու Երեխաների  տուն» ՊՈԱԿ:

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում:

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում` 301.0հազար դրամի և հաշվարկվել է 81.9հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության  Իջևանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ընկույզի ապօրինի հավաքման 3 դեպքի համար կայացվել է 1.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում  և հաշվարկվել է 9.9հազար դրամի բնությանը պատճառված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության  ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0հազար դրամի, որից`

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար `

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազար դրամի և հաշվարկվել է 270.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է  80.0հազար դրամի վարչական տուգանքի  1 որոշում  և  հաշվարկվել է 270.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 5 վարչական տուգանքի որոշում` 300.0հազար դրամի չափով և վնասի փոխհատուցման 4 որոշում` 213.45հազար դրամի չափով:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն դրամ գումար: