Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծննդյան օրվա առթիվ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

«Մեծարգո՛ Նախագահ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: 

Երկար տարիներ հայոց ազգային, պետական կյանքի անդաստանում նվիրյալ ծառայությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանդեպ հայրենի մեր երկիրն ու աստվածասեր մեր ժողովուրդը: Անկախության առաջին տարիներից ի վեր ինչպես Արցախում, այնպես և Հայաստանում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, Դուք նախանձախնդիր ջանքեր եք բերել՝ հանուն մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման և Արցախյան խնդրի կարգավորման: Այսօր էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում Դուք շարունակում եք Ձեր հարուստ փորձառությունն ու հմտությունները ծառայեցնել՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու առաջընթացի և մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովման:

Միածնի Իջման սուրբ վայրից Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Ձեզ և բարի արդյունքներով բարեզարդի Ձեր առաքելությունը: Թող Աստված օրհնի Ձեզ և սիրեցյալ Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով ամենքիդ քաջառողջություն և երկնապարգև ամենայն բարիք»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել և ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Ի թիվս մի շարք ԱՊՀ և եվրոպական երկրների նախագահների՝ ՀՀ Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ռազմավարական դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ,
Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակություն արտերկրում:

Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը:

Մշտապես ուրախ եմ շփվել Ձեզ հետ: Հուսով եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արգասաբեր աշխատանքը կշարունակվի:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: