Հայկականության «կարմիր թելը» և նոր ցեղասպանության վտանգը․ ապաքաղաքական զրույց Վան Գրիգորյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ վերջին 30 տարում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնցով կարելի է հպարտանալ: Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունը շոշափելի օգնություն է ցուցաբերել բոլոր կառավարություններին, իշխանությանն ու ընդդիմությանը, հասարակական հատվածին: Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերոթյունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա. ոչ ոք չի կարող թելադրել Հայաստանում ապրող մարդկանց, թե ինչպես պետք է ապրել:

Վան Գրիգորյանի համոզմամբ՝ ամերիկահայերի համար կարևոր է հայկական պետության գոյությունը, որովհետեւ նրանք, ինչպես և այլ համայանքների ներկայացուցիչներ, չեն ցանկանում, որ մեր ազգը շարունակի իր գոյությունը զուտ որպես Սփյուռքի ազգ: Մանավանդ հաշվի առնելով, որ հիմա էլ հայերի գլխին, նաևւառաջ՝ Արցախում, կախված է նոր ցեղասպանության վտանգը: Սփյուռքի հայկական կառույցների նպատակն է կանխել այդ վտնագը և ամրապնդել հայկական պետականությունը: Դա կարևոր է նաև հայության ուծացման շարունակվող գործընթացների ֆոնի վրա:

Սփյուռքի համայնքերը տարբեր են՝ դրանք ձևավորվել են տարբեր ժամանակներում, տարբեր պայմաններում: Բայց ամենուր կարմիր թելի նման անցնում է հայկականությունը, որը պարտադիր չի ենթադրում կապը Հայաստանի հետ․ մի մասի համար «Հայաստանի Հանապետություն» և «հայրենիք» հասկացությունները տարբեր են: Սակայն հայկականությունը ենթադրում է կապ հայկական մշակույթի, ավանդույթների հետ: Խոսելով Սփյուռքի ավանադական կառույցների դերի նվազման մասին՝  հաղորդման հյուրը դա բացատրում է հիմնականում սոցցանցերի զարգացմամբ՝ չնայած վստահ է, որ մեծ կազմակերպություններն առայժմ ուժեղ են և ազդեցիկ:

Մանրամասները՝ տեսանյութում: