«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է ցեղասպանություն». Մենենդես

Լուրեր

05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
Բոլորը

ԱՄՆ Սենատում ընթացել են լսումներ՝ Հայաստանում և ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանների նշանակման վերաբերյալ․ գրում է VOA-ն։

«Իմ թեկնածության հաստատման պարագայում, խոստանում եմ աշխատել ձեզ հետ՝ Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու համար»,- նշել է ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված Քրստինա Քվիենը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, ուր քննարկվում էին մի շարք դեսպանների ու պաշտոնյաների թեկնածությունները:

Իր խոսքում Ուկրաինայում ներկայիս ԱՄՆ փոխդեսպան Քվիենը ներկայացրել է նշանակման դեպքում իր առաջնահերթությունները, որոնք ներառում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի աջակցությունը, ազատ գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության զարգացումը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացումը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար»,- շեշտել է նա։

Ծնունդով Կալիֆոռնիայից Քվիենը նշել է՝ «Պարտավորվում եմ անել հնարավորինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագան աջակցելու ուղղությամբ»: Այս հարցում նա կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները։

«Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, ուր գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում»,- նշել է Քվիենը։

Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն այս առիթով արձագանքել է. «Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է ցեղասպանություն»:

Սենատոր Մենենդեսն իր խոսքում նշել է՝ «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, տեսանք տեսանյութեր, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամ, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում»:

«Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրե՞լ է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել՝ պե՞տք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե՝ ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճի՞շտ են, թե՝ ոչ, կամ միգուցե մասա՞մբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի Պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարո՞ղ եմ, արդյոք, այս հարցում ապավինել Ձեզ»,- հարց ուղղեց սենատոր Մենենդեսը:

«Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը:

Այս և Հայաստանին առնչվող այլ հարցեր են հնչել նաև նույն լսումներին վարչակազմի կողմից ՌԴ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված, Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիի հարցուպատասխանի ժամանակ: Վերջինս իր հերթին հաստատել է, որ հայ-ադրբեջանական վերջին բախումների ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարությանն է զեկուցել սոցցանցերում տարածված բռնության ու սպանության տեսանյութերի մասին՝ այս հարցերը քննարկելով Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի հետ:

Դեսպան Թրեյսին ընդգծել է՝ «Այսօր Ուկրաինայում պատերազմի պայմաններում հետխորհրդային շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, որոնք կախում ունեն Մոսկվայից, մտահոգված են իրենց անկախության և ինքնիշխանության ապագայով»: Նա կարևորել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, որի շնորհիվ հաջողվել է որոշակիորեն նվազեցնել կախվածությունը Մոսկվայից:

«Ռուսաստանի հետ նախկին կամ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շատ կարևոր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինել Հայաստանին ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի հարցում: Նշեմ, որ այնտեղ ևս կան բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որտեղ Ռուսաստանն ունի դերակատարություն, և մենք պետք է շարունակենք ուշադրություն դարձնել դրան»,- նշել է Թրեյսին:

Դեսպան Թրեյսին ընդգծել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը, քանի որ, ըստ նրա, այն ևս կապված է Մոսկվայի ազդեցության նվազեցման հետ:

«Հայաստանի վերջին երկու ընտրություններում մենք ականատես եղանք նրան, որ մարդիկ չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած մոդելը՝ նախապատվությունը տալով իշխանությունների հաշվետու լինելուն: Չնայած 2020 թվականի տրավմատիկ հակամարտությանը՝ նրանք չցանկացան վերադառնալ կոռուպցիային, և ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք տեսնում են, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը»,- նշել է Թրեյսին:

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով, իր ունեցած տվյալներով, Հայաստանում հաստատվել են շուրջ 40 հազար ռուսաստանցիներ, որոնց զգալի հատվածը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտից է: Նա ընդգծել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցմանը: Դեսպան Թրեյսին ողջունել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ու տնտեսական ճնշումների կիրառումը՝ վստահեցնելով, որ այս ջանքերը կշարունակվեն ԱՄՆ Կոնգրեսի հետ սերտ համակարգմամբ: