«Նորից փակուղի ենք մտնում․ կսկսեմ անուններ նշել»․ Լուսինե Բադալյանը վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց իր և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այսօր բուռն քննարկում ծավալվեց առողջապահության նախարարության հետ:

Գործող օրենքում բուժաշխատողների մասնագիտական զարգացման և կատարելագործման ընթացքում նոր տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները կազմակերպելու համար բուժաշխատողներն անցնում են որոշակի դասընթացներ, սեմինարներ, գիտական գործունեություն են ծավալում: Ինչպես նաև 5 տարվա կտրվածքով բժիշկները պետք է հավաքեն 220 կրեդիտ, իսկ բուժքույրերը՝ 140, ինչի պատճառով նրանք ստիպված են լինում աշխատանքից բացակայել: Կրեդիտները չհավաքելու դեպքում նրանք չեն կարող շարունակել գործունեությունն առողջապահության համակարգում:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման և այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման և երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Հեղինակներն առաջարկում են այդ 220 կրեդիտ հավաքելը բաշխել 5 տարվա մեջ, որպեսզի բուժաշխատողները միանգամից երկարաժամկետ չբացակայեն: Նախագծում ամրագրել են, որ կարող են բացակայել տարեկան 10 օր. բուժհիմնարկը պետք է հսկի իր աշխատողների կրեդիտավորման գործընթացը:

Բադալյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

«Երբ գործատուներին հավաքագրում էինք, հիմնական արգումենտը այն էր, որ այո, դա ֆինանսական բեռ է ավելացնելու և նրանք դեմ չեն, եթե այդ ֆինանսական հավելյալ բեռը պետությունը իր վրա վերցնի: Կառավարության առաջարկն էր, որ քանի որ առաջիկայում ավելի հստակ պետք է պատկերացնել, թե այս փոփոխության արդյունքում ինչ ֆինանսական բեռի կարիք ենք ունենալու, առաջարկում ենք կոմպրոմիսային լուծում, որ առաջին երկու տարվա ընթացքում թողնենք 5 օր, դրանից հետո դարձնենք 10 օր»,- նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարին հակադարձեց Լուսինե Բադալյանը՝ նշելով․ «Ներողություն եմ խնդրում, արդեն 6 ամիս է այս նախագիծը քննարկում ենք ու մենք նորից մտնում ենք փակուղի: Զրոյից պիտի սկսենք քննարկել: Արդեն բոլորը անգիր արեցին: Բայց եթե այս տարբերակով է քննարկվելու, ես քիչ հետո անուններով կսկսեմ արդեն խոսել, թե այդ որ հիվանդանոցի տնօրեներն են, որ այսպես են ասում ու որ տնօրեներն են, որ այնպես են ասում: 90%-ն ասել է, որ դա ֆինանսական բեռ չի, ուրախացել են նախագծից: Շատ երկար դաշտային աշխատանք եմ կատարել մեկը ես՝ գնալով ընկնելով բոլոր բազմապրոֆիլ բուժհիմնարկները, պոլիկլինիկաները ու տնօրենների հետ խոսելով: Կսկսեմ անուններով նշել, թե ինչպես է քննարկումը գնում ու մտնում այսպես փակուղի»:

Նախարարն արձագանքեց. «Անունների հետ կապված՝ խնդրեմ, հնչեցրեք»:

Պատգամավորները նախագիծը իրենց մշակած տարբերակով դրեցին քվեարկության և դրական եզրակացություն տվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում։