Բրյուսելյան հանդիպումը լինելու է, Ադրբեջանը չի կարող արհամարհել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կարծիքը․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դեկտեմբերի 7-ին Բրուսելում նախատեսված հանդիպումը, ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի, այդուհանդերձ տեղի կունենա։  Factor TV-ի հետ հարցազրույցում Հովհաննիսյանը կարծիք է հայտնում, որ օրը, գուցե, փոխվի, բայց հանդիպումը ամեն դեպքում տեղի կունենա։  Օրերս Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ, ըստ Բաքվի, Հայաստանի վարչապետը առաջ է քաշում այդ հանիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարտադիր մասնակցության հարցը։

«Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», – ասել էր Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշման պատճառով չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Այս հայտարարությանն ի պատասխան երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Պահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, և հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ այդ պայմանավորվածությանը։

«Ադրբեջանը համաձայնել է հաջորդ հանդիպմանը։ Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում կա, որ պարտադիր հանդիպեն։ Քառակողմ ձևաչափը լիովին բավարարում է Միացյալ նահանգներին, որը ցույց է տալիս՝ քառակողմ հանդիպումների հետևում որպես հինգերորդ կողմ ինքն է»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարող արհամարել ԱՄՆ-ի և Եվրամիության կարծիքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան