Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ. Գրիգորյանին

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Ս. Գևորգյանին

Պատճենը` ՀՀ տարածքային կառաճվարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Հարգելի պարոն, Սույն թվականի հունիսի 05-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի առանց համարակալման գրությամբ (նշված է քրեական գործի համարը որպես գրության համար) Մասիսի քաղաքապետարան է ուղարկվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին: Սույն գրությամբ տեղեկացնում եմ, որ դատախազի որոշումները Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր չի կատարել հետևյալ հիմնավորմամբ՝ Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ (հոդված 26): «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն այն ինստիտուտը, երբ համայնքի նորընտիր ղեկավարը չի ստանձնել իր պարտականությունների կատարումը և անհրաժեշտ է նշանակել պարտականությունների ժամանակավոր կատարող մինչև ընտրված ղեկավարի կողմից պարտականությունների ստանձնելը(հոդված 27) : Ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում: Հետևաբար՝ իմ կողմից ինքնակամ, առանց որևէ իրավական ակտ կայացնելու պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի Մասիս քաղաքում տեղական ինքնակառավարման բացակայությանը և իրավաբանական քաոսի՝ որևէ պետական մարմին Հայաստանում նման դեպքում լիազորված չէ նշանակելու քաղաքապետին փոխարինող անձ:

Դատախազը իմ` որպես Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, 152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը : Հարկ է նշել, որ Մասիսի քաղաքապետարանը չունի իր կառուցվածքում <վարչակազմ> անվանմամբ կառույց, որին կարող են վերահասցեագրվել վերը նշված որոշումները: ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածը կարգավորում է հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարաբերությունները: Այս հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պետք է դիտարկել մինչեւ 23.03.2018թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող 26.05.2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում եւ դրա կարգավորումների հետ փոխկապակցված: Այդ մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրաաշխատավայրի վարչակազմի ղեկավարին» ձեւակերպումը, ինչը նշանակում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել այն հանրային ծառայողի նկատմամբ, որը զբաղեցնում է ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն, եւ հետեւաբար դրանով է պայմանավորված որոշումը նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին ուղարկելը: Համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, համապատասխան անձանց լիազորությունները դադարեցնելու կառուցակարգերը սահմանված են բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն քրեական գործերի վարույթի կարգը (հոդված 1), հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի պահանջները կարող են իրագործվել՝ կատարվել, միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համապատասխան հիմքերի շարքում նշվելուց և ի կատար ածման կարգը սահմանվելուց հետո: Այս միտքը հաստատվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 152 հոդվածի 2-րդ մասի տրամաբանական վերլուծությամբ՝ դատախազի որոշումը կիրառելի չէ ուղղակի, այլ միայն միջնորդավորված՝ այլ մարմնի կողմից որոշում կայացնելու եղանակով:

Համաձայն ՀՀ Սահմմանադրության 6-րդ հոդվածի պետական և տեղական ինքնակառավարման մարմիներն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ակնհայտ է, որ ես՝ որպես Մասիսի քաղաքապետ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետևանքների համայնքի համար, ուստի և ես, և փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով: Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում:

Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյան