Միջոլորտային գիտաժողով` «Հակամանրէային դեղեր» խորագրով

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 18-ից մեկնարկած Հակամանրէային կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթն ամփոփվեց «Հակամանրէային դեղեր» խորագրով միջոլորտային երկօրյա գիտաժողովի անցկացմամբ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Մեկ հարկի տակ համախմբված առողջապահական ոլորտի, գյուղատնտեսության և սննդի անվտանգության առաջատար մասնագետները, ինչպես նաև ԱՆ խորհրդատուներն անդրադարձել են հակամանրէային դեղերի ոչ պատշաճ կիրառմանը` ընդգծելով, որ անհրաժեշտ է միավորել բոլոր ուժերը դեղակայունության դեմ պայքարում և ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ուղղված համաճարակաբանական հսկողության և վարակների կանխման ապահովմանը:

«Այսօրվա գիտաժողովի կազմակերպումն անհրաժեշտ և կարևոր քայլ է ոչ միայն հասկանալու հակամանրէային դեղերի կայունության խնդիրը, այլև ջանքեր գործադրելու` բացթողումները շտկելու, ինչպես նաև գիտական ու գործնական հարթության արդի մարտահրավերներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ սահմանափակ է»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` հավելելով, որ լրջագույն այս խնդրի հետևանքով մի շարք հիվանդությունների բուժումը կարող է բարդանալ, երբեմն նաև` անհնարին դառնալ:

Հակամանրէային (հակաբակտերիային, հակասնկային, հակավիրուսային, հակամակաբուծային) դեղերի հայտնագործումը մարդկության պատմության մեջ երբևէ արձանագրված առողջապահության կարևորագույն առաջընթացներից է, ուստի հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, և դրանց ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը, որի արդյունքում դեղերի արդյունավետությունը նվազում է, անհրաժեշտություն է առաջանում կիրառել նոր սերնդի թանկարժեք դեղեր, մեծանում է կողմնակի երևույթների դրսևորման հաճախականությունը, երկարում է բուժման ընթացքը` մեծամասամբ պահանջելով հիվանդանոցային պայմաններ:

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄեդՊրոգրես առողջապահական հիմնադրամի համատեղ ջանքերով, որի շրջանակներում ելույթներ են ունեցել նշված ոլորտների պատասխանատուներն ու մասնագետները: