Հարսանիք՝ առանց «սալյուտի»․ մասնավոր հրավառությունները Երևանում կարգելվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Ամանորին, հարսանիքներին, ծնունդներին կամ այլ տոնական միջոցառումներին մայրաքաղաքում այլևս չեք կարողանա հրավառություն անել։ Եթե խախտեք կարգը, կտուգանվեք 300 հազարից մինչև 1 մլն, կրկնելու դեպքում՝ մինչև 2 միլիոն դրամով։ Հրավառություն կարող է լինել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում տոնական օրերին՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։

«Հաշվի առնելով, որ կարող են լինել նաև բացառիկ միջոցառումներ, Երևանի քաղաքապետը կարող է տալ թույլտվության՝ հրապարակներից դուրս և անգամ ոչ տոնական օրերին»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բայց քաղաքապետի լիազորություններն էլ անսահմանափակ չեն։ Օրինակ՝ չի կարող հրավառություն թույլատրվել փակ տարածքներում, հրավտանգ նյութերի մոտակայքում և այլն։ Այս հարցում որոշում կայացնելու լիազորություն կունենան նաև վարչական շրջանների ղեկավարները։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանն ասում է՝ 2012-ից մինչև 2020 թվականը հրավառություններից և հրավառ նյութերից հրդեհի բռնկման 8 դեպք է գրանցվել։ Դրանցից 5-ը եղել է   հրավառությունից անմիջապես հետո։

«Այդ բոլոր 5 դեպքերում վնասները շատ քիչ են եղել»,- նշում է Սարոյանը։

8 դեպքերից ամենախոշորը, ըստ գնդապետի, 2020 թվականին է եղել․ խաղալիքների խանութում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հրավառության համար նախատեսված ստվարաթղթե թափոններ և տանիքի փայտյա կառուցատարրեր՝ մոտ 300 քառակուսի մետր մակերեսով։ 8 տարվա ընթացքում հրավառություններից հրդեհների դեպքեր են եղել նաև Հանրապետության հրապարակում, 2 անգամ՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, Հրազդանի կիրճում գտնվող  ռեստորաններից մեկում։

Հայաստանի պատմության մեջ հրավառության նյութերի հետ կապված ամենախոշոր պատահարը գրանցվեց այս տարի։ Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունները 16 մարդու կյանք խլեցին։ Դեպքից ամիսներ անց պատճառները դեռ հայտնի չեն, սակայն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այդ օրերին հայտարարեց, որ կիսակառույց շենքում 4 տոննա հրավառ նյութեր են եղել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ «Սուրմալու»-ի դեպքը պետք է ոչ թե ավագանու կողմից հրավառություններն արգելելու, այլ ամբողջ երկրում անվտանգության կանոնների հստակեցման վերաբերյալ քննարկման  առիթ դառնար։

««Սուրմալու»-ի պատմությունը հստակ ցույց տվեց, որ մենք ազգովի թքածական վերաբերմունք ունենք անվտանգության կանոնների նկատմամբ»,- ընդգծում է Իոաննիսյանը։

Ողբերգությունից 3 ամիս անց էլ «Սուրմալու»-ում շարունակում են  հրագործական նյութեր վաճառել։ Արդեն 20 տարի դրանց վաճառքով զբաղվողներից մեկը Factor TV-ի տեսախցիկի առջև չցանկացավ խոսել, բայց պատմեց, որ «Սուրմալու»-ի պայթյունից առանց այն էլ մեծ վնասներ են կրել, հիմա էլ հրավառության արգելքի որոշումը կազդի վաճառքի ծավալների վրա։ Ուշագրավ է, որ «Սուրմալու»-ի ողբերգությունից հետո  հարևանությամբ գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնում, տնօրինության որոշմամբ, հրավառական նյութերի վաճառքն արգելվել է։ Իսկ ինչո՞ւ նման որոշում չեն կայացրել նաև «Սուրմալու»-ում․ տնտեսվարողները սա բացատրում են նրանով, որ այդ առևտրի կենտրոնը, ի տարբերություն իրենց կենտրոնի, փակ տարածքում է գործում։ Վստահեցնում են՝ հիմա այդ նյութերն առևտրի կենտրոնում չեն պահեստավորում։

Ազգային ժողովում դեռ 2021-ին էր հրավառությունների սահմանափակման նախագիծ քննարկվում, որը չընդունվեց՝  գործարար ոլորտի հետ քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հիմնավորմամբ։  Այնինչ, Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի 12․1 հոդվածով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի, հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի: Ստացվում է՝ մինչ նոր իրավակարգավորում մտցնելը՝ գործող օրենքն էլ շատ դեպքերում չի պահպանվում։

Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է սահմանափակել նաև հրավառ նյութերի ներմուծումը: Դա կարող են անել միայն լիցենզավորված կազմակերպությունները, որոնք էլ իրավունք կունենան այդ նյութերն օգտագործել միայն պետական կամ համայնքային պատվերների դեպքում։ Եթե օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանա, ապա կարգն ամբողջ Հայաստանում կգործի 2023 թվականի հունիսից։ Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն՝ բենգալյան կրակներ, տորթի վրա դրվող փոքր հրավառության պարագաներ և այլն։

Այս անգամ ևս վերահսկողությունը ոստիկանությանն է վերապահված․  քաղաքապետարանը վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների անհրաժեշտություն չի տեսնում՝ մատնանշելով շրջանառության դրված օրենսդրական փաթեթը։ Ուշագրավ է, որ հիմա էլ հրավառությունների ժամային սահմանափակումներ կան, բայց դրանք գրեթե չեն պահպանվում․ արգելված է հրավառություն անել ժամը 23։00-ից մինչև առավոտյան 7-ը։ Խախտելու դեպքում կրկին տուգանք է նախատեսված, բայց հրավառության սիրահարներին դա էլ չի զսպում։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ոստիկանությունը չի կարող այս հարցում ինչպես հարկն է՝ վերահսկողություն իրականացնել․ «Պարեկները չեն կարողանում հասկանալ ճշգրիտ տեղը, մոտենալ ու փորձել գործողություններ ձեռնարկել»։

Ըստ Իոաննիսյանի՝ հանրությունն ու ոստիկանները պետք է համագործակցեն՝ արդյունքի հասնելու համար, որ ինչպես,  օրինակ, հանրային սննդի փակ ու բաց տարածքներում ծխելու արգելքի կիրառումը, այս որոշումը ևս չմնա թղթի վրա։

Մեկ ամսից Ամանոր է․ դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքում ավանդաբար հրավառություն կարելի է տեսնել երևանյան գրեթե բոլոր շենքերից։ Արդյո՞ք երևանցիներին կզսպի ավագանու որոշումը, ցույց կտան ոստիկանության ամանորյա ամփոփագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան