Թուրքիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով մարդիկ գիշերել են փողոցներում․ ավերվածություններ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
Բոլորը

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Գյոլյաքա նահանգի Դյուզջե քաղաքում 5,9 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Duvar-ի հաղորդմամբ՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.08-ին և զգացվել Ստամբուլում, Բոլուում, Սաքարիայում, Անկարայում, Բարթինում, Քոջաելիում, Քութահիայում, Բիլեջիքում, Զոնգուլդաքում, Բուրսայում և Իզմիրում։

Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 46-ի, որոշների վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Նշվում է, որ վիրավորներից 37-ը Դյուզջեից են, 6-ը տուժել են Զոնգուլդաքում, մեկական տուժածներ էլ կան Ստամբուլում, Բոլում, Սաքարիայում։

ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրաշարժին հետևել է 4,3 մագնիտուդով 74 հետցնցում։

Վախեցած մարդիկ գիշերն անցկացրել են փողոցներում։ Մարդիկ հիմնականում հավաքվել են այգիներում, ոմանք էլ սոցիալական նշանակության օբյեկտներում են գիշերել։ Արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը մարդկանց վրաններ և տաք հագուստ է բաժանել։

Երկրաշարժի հետևանքով կան փլուզումներ ու ավերածություններ։ Իշխանությունները փլուզումների վերաբերյալ դեռևս հստակ տվյալներ չեն հաղորդում, սական սոցիալական ցանցերում արդեն լուսանկարներ են տարածվել։

Էմմա Չոբանյան