Ուկրաինան ֆոսֆորի այրող զինատեսակները ՌԴ-ին է փոխանցել 20 տարի առաջ․ Ադրբեջանին չէ՛ր կարող վաճառել․ Մարատ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Թեև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է, որ Ուկրաինան ֆոսֆորային ռումբ է վաճառել Ադրբեջանին, այդուհանդերձ, թե՛ ռուսական քարոզչական միջոցներն են այդ տեղեկությունը տարածում Հայաստանում, թե՛, ի զարմանս շատերի, դա ասաց նաև ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենեդեսը վերջերս Սենատում լսումների ժամանակ։

Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանին՝ ի վերջո Ուկրաինան վաճառե՞լ է սպիտակ ֆոսֆոր Ադրբեջանին, թե՞ ոչ։ Նա հիշեցրեց, որ տասնամյակներ առաջ Բուդապեշտյան հուշագրով Ուկրաինան ոչ միայն իր ունեցած միջուկային պաշարներն է տեղափոխել Ռուսաստան, այլև սպիտակ ֆոսֆորը։

«Սպիտակ ֆոսֆորի այրող զինատեսակները նույնպես Ուկրաինան իր տարածքից հանել է՝ միջազգային հանձնաժողովի հսկողությամբ դուրս են բերվել Ռուսաստան։ Այդ բոլոր մեղադրանքները, որ իրենք փորձում էին տանել Ուկրաինայի ուղղությամբ, սխալ են։ Հնարավոր չէ Ուկրաինայից մատակարարել մի բան, որը Ուկրաինայում չկա արդեն տասնյակ տարիներ»,- ասաց Մարատ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան