Մանկապարտեզում երեխայի ենթադրյալ խոշտանգման գործը դեռ դատարան չի հասել․ շուտով կլրանա գործ հարուցելու 1 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շուտով կլրանա Երևանի 124 մանկապարտեզում երեխայի նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելու և խոշտանգելու ահազանգով քրեական գործի հարուցման 1 տարին։ Փետրվարի 10-ից մինչ օրս գործը դեռևս դատարան չի հասել։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանը դժգոհ է վարույթն իրականացնող մարմնի դանդաղկոտությունից։

Մայրն աղմկահարույց դեպքի մասին դիմել էր տարբեր ատյանների, բայց դրա մասին հանրայնացվեց այս տարեսկզբին՝ քաղաքապետարան դիմելուց հետո։ Դրանից հետո Երևանի քաղաքապետարանն էր ոստիկանություն դիմել, որից հետո քրեական գործ էր հարուցվել։ 2022 թվականի փետրվարին արդեն 2 անձի՝ դայակին ու դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են առանձին դաժանությամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։

Դատաբժշկական փորձաքննության որոշակի փաստաթղթեր ու ապացույցներ տուժող կողմն ունի, նախաքննական գաղտնիքից ելնելով՝ դրանք հրապարակել չեն կարող։

Ըստ ծնողի՝ երեխային երկու տարի շարունակ խոշտանգել են ու ծաղրել՝ միաժամանակ վախեցնելով, որ չպատմի մորը։

Նշված մեղադրանքների մասին երեխան ինքն էլ է պատմել նախաքննական մարմնին, իսկ փորձաքննությունը փաստել է, որ երեխայի ասածներն արժանահավատ են։ Դեպքից հետո մանկապարտեզի այլ երեխաների ծնողներից ոմանք պնդում էին, թե երեխայի մայրն իր երեխայի հետ կապված պատմությունը հորինել է՝ խտրականության հիմքով այլ երկրի մուտքի վիզա ստանալու համար։

Տուժող կողմն այս վարկածը հերքում է։ Որպես իր երեխայի նկատմամբ խտրականության պատճառ մայրը նշել էր այն հանգամանքը, որ հայրը Պակիստանի քաղաքացի է։

Դեպքից հետո նաև ընտանիքը թիրախավորվեց՝ ասում է փաստաբանը, ընդհուպ սոցիալական ցանցերում մոր հասցեին սպառնալիքներ հնչեցին ու գրվեցին։ Այս գործում հստակություն պետք է մտցներ քրեական գործը, որն այդպես էլ չի հասնում դատարան։

Factor TV-ն ևս փորձեց տեղեկություն ստանալ գործի վերաբերյալ Քննչական կոմիտեից։ Ասացին՝ հարցերին կպատասխանեն գրավոր տարբերակով, առաջիկայում։

Փորձեցինք նաև կապ հաստատել երեխայի մոր հետ․ նա հրաժարվեց խոսել, որպեսզի երեխան չթիրախավորվի։ Հոգեբանները երկար ժամանակ աշխատել են նրա հետ, որ կարողանա հաղթահարել հոգեբանական տրավման, հիմա դպրոց է հաճախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան