Մեր նպատակն է ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը. Իգնատի Առաքելյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման նպատակն Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև «Գիտասփյուռի և գյուղատնտեսական մեխանիզացման համակարգի ամրապնդում» տեխնիկական ծրագրի համառոտ ներկայացումն էր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ այդ ուղղությամբ իրականացվող աջակցության համար:

«Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով Հայաստանի Հանրապետությունում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարին տեղեկացվել է, որ հունիսի 26-30-ն Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում, Ամերիկա կորպորացիայի համագործակցությամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի ներդրման նպատակով Ագրարային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) և CREA խմբերի արգենտինական ասոցիացիայի (AACREA) փորձագետները հանդիպումներ են ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Գեղարքունիքի ու Արարատի մարզերի Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների տնօրենների, խորհրդատուների և ֆերմերների հետ:

Ծրագրով ընթացիկ տարում նախատեսվում է խորհրդատուների այց Արգենտինա՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և միջազգային փորձին տեղում ծանոթանալու նպատակով: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում նախատեսվում է Արգենտինայում կազմակերպել դասընթացներ ուսուցանողների համար, ինչպես նաև վիդեոկոնֆերանսների միջոցով վերապատրաստման դասընթացներ անցկացնել Հայաստանում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային խմբերի ուսումնասիրություններից և քննարկումներից հետո ամփոփել արդյունքները: