Ադրբեջանական ծագումով ամերիկացին 250 հազար դոլար է ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար. Հարութ Սասունյան

Լուրեր

14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
Բոլորը

Իմ անցյալ շաբաթվա հոդվածում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգի համար գաղտնի ֆինանսավորման մասին, ես անդրադարձել էի այն վարձատրությանը, որը տրվել է «նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որն իրեն ներկայացնում է որպես գաղթականի հաջող պատմություն ունեցող և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, միևնույն ժամանակ լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի օգտին»:

Ջոնի Ռեյթը, OCCRP.org (Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի) համացանցային կայքում հրապարակված իր «Բաքվի մարդը Ամերիկայում» հոդվածում, մանրամասներ է ներկայացրել Ադիլ Բագիրովի գործունեության և խոշոր վարձատրության մասին, որ նա ստացել էր ադրբեջանական աղբյուրներից՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար:
 
Ռեյթը հաղորդել է, որ Բագիրովը՝ «ադրբեջանական սփյուռքի ակտիվ անդամներից մեկը, ստացել է 253 150 դոլարի փոխանցում ամիսներ անց այն բանից հետո, երբ Հյուսթոնում գտնվող իր ղեկավարած «ԱՄՆ ադրբեջանցիների ցանց» կազմակերպությունը համաժողով է կազմակերպել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցել են Կոնգրեսի 10 անդամներ: Գործուղումը լայն քննադատության է արժանացել և հետաքննվել Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի կողմից՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության գաղտնի ֆինանսավորման պատճառով…. Բագիրովի ստացած գումարների իրական ծագումն անհայտ է՝ թաքնվածմգաղտնի, կեղծ ընկերությունների հետևում: Սակայն կան բավարարմապացույցներ, որ դրանց հետևում կանգնած է ավտորիտար երկրի իշխող վերնախավը»:
 
Բագիրովը, որը «օգնել է նաև Վաշինգտոնում կայացած այլ ամերիկա-ադրբեջանական համաժողովների կազմակերպմանը, բազմիցս վկայություններ է տվել Ներկայացուցիչների պալատի առջև հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրելու համար, ծառայել է որպես Կոնգրեսի ադրբեջանական խմբի համակարգող և կարևոր տեղ է զբաղեցրել Հյուսթոնում գտնվող ընկերությունում, որը պնդում է, թե կազմակերպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սպիտակ տուն», գրել է Ռեյթը:
 
Բագիրովը և նրա ընտանիքը մեծ կապեր ունեն նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նրան պարգևատրել է մեդալով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին իր մատուցած ծառայությունների համար: Այնուամենայնիվ, Բագիրովը չի գրանցվել որպես լոբբիստ, ինչպես պահանջվում է ԱՄՆ օրենքով՝ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (FARA): Երբ OCCRP-ի լրագրողները դիմել էին Բագիրովին, նա ասել էր, որ իրենց գործը չէ, թե որտեղից է վարձատրվել:
 
Բագիրովը Միացյալ Նահանգներ տեղափոխվել է 16 տարեկանում: Նա ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը՝ միջազգային հարաբերությունների և բիզնեսի կառավարման գծով: Հետագայում նա քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Մոսկվայում: Հետաքրքիր է, որ Բագիրովը ընտրվել է Դեյթոնի դպրոցի խորհրդի անդամ, այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2017 թվականը և պաշտոնաթող է եղել իր ժամկետից ավելի քան մեկ ամիս առաջ, երբ ակտիվիստ Դեյվիդ Էսրատին հայտնաբերել է, որ նա կեղծել է իր բնակության հասցեն:
 
Ռեյթը բացահայտել է, որ Բագիրովի ղեկավարած Turbillion LLC խորհրդատվական  ընկերությունը ստացել է 253 150 դոլար վարձատրություն Hilux Services կեղծ ընկերությունից, որը «ադրբեջանական լվացքատան» մաս է կազմում: Turbillion-ը գրանցված է Վայոմինգում՝ «մի նահանգ, որը հայտնի է այն մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ստեղծել գաղտնի ընկերություններ՝ հարկերից ազատ խթանների և գաղտնիության ապահովման պատճառով»: Վայոմինգում գտնվող և Բագիրովի կողմից վերահսկվող մեկ այլ՝ Nobel Brothers Pictures LLC անվամբ ընկերությունը իբր հոլիվուդյան ֆիլմ է արտադրում ադրբեջանական նավթային արդյունաբերության պատմության մասին»:
 
Բագիրովի կողմից 253 150 դոլար ստանալուց վեց ամիս առաջ, Հյուսթոնում գտնվող շահույթ չհետապնդող նրա «ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը» (USAN) «օգնել է «երկօրյա համաժողով կազմակերպել Բաքվում՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները. ապագայի տեսլականը» թեմայով: Ռեյթը պարզել է, որ USAN-ը նաև երկու այլ համաժողով է կազմակերպել Վաշինգտոնում:
 
«Բաքվում 2013 թ. հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամներ, որոնցից տասը վճարվել են դրա համար, իսկ 30-ից ավելի նրանց աշխատակիցները, որոնց «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի Էթիկայի գրասենյակի գաղտնի զեկույցի համաձայն, շռայլորեն նվիրել են մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա թեյի սպասքներ և ադրբեջանական գորգեր՝ 2500-10000 դոլար արժողությամբ», հաղորդել է Ռեյթը:
 
Բացի այդ, Բագիրովը աշխատել է կոնգրեսական Կուրտ Ուելդոնի (հանրապետական, Փենսիլվանիա) համար որպես հատուկ խորհրդական Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության հարցերով: Ուելդոնը իր պաշտոնը կորցրել է 2006-ին՝ «Արդարադատության դեպարտամենտի կողմից նրան հետաքննելուց հետո, նրա դստեր լոբբիստական ընկերությանը ենթադրաբար գրեթե մեկ միլիոն դոլարի խորհրդատվական պայմանագրերի ուղղորդման համար, ռուսական երկու ընկերություններից և սերբական մի հիմնադրամից», հայտնել է Ռեյթը: 2004 թ. Ուելդոնը ստեղծել է Ադրբեջանի կոնգրեսական խումբը, գործընկեր կոնգրեսական Սոլոմոն Օրտիզի (դեմոկրատ, Տեխաս) հետ միասին, որը հետագայում աշխատել է որպես լոբբիստ Ադրբեջանի համար: Բագիրովը «աշխատել է որպես խմբի համակարգող և ենթադրվում է, որ 2003 և 2004 թթ. Կոնգրեսի պատվիրակությունների հետ ճամփորդել է դեպի նախկին Խորհրդային Միություն»:
 
Բացի այդ, Ռեյթը հայտնել է, որ «2008-ից մինչև 2016  թվականն ընկած ժամանակահատվածում, Բագիրովին նաև գրեթե ամեն տարի հրավիրել են՝ օտարերկրյա տնտեսական և ռազմական օգնության բյուջեներ առաջարկելու Ադրբեջանի և Հայաստանի համար Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին: Մի քանի տարի, USAN-ի և Բագիրովի մեկ ուրիշ ոչ առևտրային կազմակերպության՝ Ղարաբաղի հիմնադրամի այլ ներկայացուցիչներ ևս վկայություն են տվել»: Կոնգրեսում տված իր վկայություններում Բագիրովը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին զրոյացնել Հայաստանին տրվող օգնությունը, մինչդեռ խնդրելով, որ Ադրբեջանը ստանա 26 միլիոն դոլար USAID-ից և 3,9 միլիոն դոլար ռազմական օգնություն:
 
Բագիրովը նաև միջազգային կապերի գծով գործադիր փոխնախագահ է եղել Համաշխարհային ռազմավարական էներգետիկայի կազմակերպությունում, որը Հյուսթոնում գտնվող ընկերություն է և առաջարկում է «ուժեղ գործարար և քաղաքական կապեր»՝  հեռանկարային հաճախորդներին օգնելու օգտվել ածխաջրածնի զարգացման ընձեռած հնարավորություններից «քաղաքականապես բարդ երկրներում», այդ թվում՝ Ադրբեջանում:
 
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտից պետք է պահանջել, որ հետաքննի Ադրբեջանի օգտին Միացյալ Նահանգներում Բագիրովի չգրանցված լոբբիստական գործունեությունը, պարզելու համար, թե արդյոք որևէ անօրինական գործողություն է կատարվել…
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր