Ուկրաինան կարող է հաղթել, բայց ԱՄՆ-ի աջակցությունն է անհրաժեշտ․ Ջորջ Բուշ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն Ուկրաինայի նախագահին անվանել է «կոշտ տղա»՝ ասելով, որ Վլադիմիր Զելենսկին կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, եթե Կիևը ստանա անհրաժեշտ աջակցություն, գրում է VOA-ն։

«Անշուշտ, նրանք կարող են հաղթել, նրանք հաղթում են։ Սակայն նրանք չեն հաղթի, եթե ԱՄՆ-ը և ազատ աշխարհն ասեն, որ դա այլևս չարժե», – ասել է Բուշը՝ ելույթ ունենալով Դալլասում իր ինստիտուտում կայացած համաժողովում:

Բուշի խոսքով՝ Ուկրաինան «խաղաղ ժողովրդավարություն էր, որը զարգացնում էր իր ինստիտուտները», երբ Ռուսաստանը ներխուժեց այդ երկրի տարածք փետրվարին։

«Այդ պահից սկսած ուկրաինացի ժողովուրդը մեծապես տուժեց»,- ասել է Բուշը:

ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ պատմության մեջ Զելենսկին կմնա որպես «մեծ առաջնորդ»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պետք է աջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։

«Ուկրաինայում ձախողումը կազդի ամերիկացիների ապագա սերունդների վրա։ Անկայուն Եվրոպան, Եվրոպան, որտեղ բռնակալն է ղեկավարում, կազդի մեր ազգային անվտանգության վրա»,- եզրափակել է Ջորջ Բուշը։

Տաթև Ֆռանգյան