Ո՞վ է ասում, որ մեր ընտրությունը տարիներ շարունակ եղել է վատի և վատագույնի միջև. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Զինված ուժերին վերաբերող օրենքի երկու նախագծերին՝ «Պաշտպան Հայրենյացին» և ԶՈՒ-ում ատեստավորման գործընթացին։
Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը նշեց․ «Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին, ծատ կարևոր է հականալ՝ ինչ միջավայր է ստեղծված ԶՈՒ ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, այսինքն՝ ինչքանով ենք մենք խրախուսում երիտասարդների՝ դեպի ԶՈՒ գնալը»։
Պատգամավորը հավելեց, որ այս ծրագրի իրատեսության, ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ կան․ «Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»։

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որ Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության շրջանակային պայմանագիր։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք շրջանակային պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի, թե իրավիճակը կարող է ավելի սրվել, Աբրահամյանը պատասխանեց․ «Այս հարցին իշխող քաղաքական ուժի ղեկավարն արդեն արձագանքել է, երբ հայտարարում էր, որ, եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, այսինքն՝ հարցի պատասխանն իշխանությունն արդեն տվել է, այսինքն՝ չկա երաշխիք, որ 7 օր հետո պատերազմ չի լինի»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ մարտավարական առումով կարելի է քննարկել՝ միանգամից գնալ խաղաղությա՞ն պայմանագրի, թե՞ շրջանակային պայմանագրի։

«Մադրիդյան փաստաթղթի վրա հիմնված գործընթացը, երբ ընթանում էր, բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլում ենթադրում էր սկզբունքների շուրջ փաստաթղթի համաձայնեցում, երկրորդ փուլը՝ որտեղ, ի դեպ, նախատեսված էր նաև Արցախի ներգրավվածություն, արդեն ենթադրում էր դետալացված խաղաղության մեծ պայմանագրի մշակում ու հետագայում ստորագրում։
Այս իրավիճակում ամենակարևոր հարցը կախված է նրանից, թե ինչ սկզբունքների հիման վրա է գործընթացն ընթանում, որովհետև եթե, պայմանական, մեր ամենակարևոր սկզբունքներից մեկը, որոնք տարիներ շարունակ եղել են, օրինակ՝ ինքնորոշման իրավունքը, արձանագրված չէ ո՛չ շրջանակային, ո՛չ խաղաղության պայմանագրում, ապա այս տեսանկյունից գործընթացն արդեն որևէ նշանակություն չունի, և Հայաստանի և Արցախի շահերը որևէ կերպ չեն շոշափվում բանակցային գործընթացում»։

Վերջին տաբերակը որ քննարկվել է, այն է, որ Արցախի հարցը պետք է հետաձգել՝ թողնելով սերունդներին։ Այսինքն՝ ո՞վ է ասում, որ մեր ընտրությունը տարիներ շարունակ եղել է վատի և վատագույնի միջև։ Եվ երկրորդ, եթե այդ գործընթացը մնում է, արդյո՞ք դա թույլ է տալիս կայունություն և խաղաղություն ապահովել մեր տարածաշրջանում։ Ակնհայտորեն դա չի ստացվելու, այսօր առկա միտումները դա են ցույց տալիս

Մանրամասները՝ տեսանյութում։