«Եթե մենք չհեռացնենք, 54 հոգին էլ կմնա խմբակցությունում». Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետականը խորհրդարանում ընդդիմություն է լինելու իր գաղափարական թևով: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ գործարար թևի հանրապետականում մնալը որոշելու են իրենք՝ գործարարները: «Բիզնեսի մարդկանց այսինքն՝ ոչ քաղաքական թևին, մենք ասել ենք, որ եթե կլինեն խանգարող հանգամանքներ, ազատ են, մենք որևէ մեկից կառչած չենք, կարող են գնալ»,-ասել է խմբակցության ղեկավարը:

Պարոն Բաղդասարյանն ակնարկում է, որ Ֆելիքս Ցոլակյանի՝ խմբակցությունից դուրս գալու դիմում գրելը բոլորովին այլ նախապատմություն ունի՝ պարոն Ցոլակյանը չէր ուզում դուրս գալ: «Ֆելիքս Ցոլակյանը, երբ որ հարցը դրված է եղել հեռացման, ինքն է խնդրել, որ մնա խմբակցությունում»,- տեղեկացրել է պատգամավորը:

Կուսակցությունից կամ խմբակցությունից հեռացողների արարքը Վահրամ Բաղդասարյանը ցավագին չի ընդունում՝ ինքը հասկանում է, որ ընդդիմություն դարձած քաղաքական ուժը չի կարող մեծամասնություն լինել խորհրդարանում: Բայց կարող են մնալ նաև մեծամասնություն: «Եթե մինչ այդ չստիպենք, 54 հոգի էլ կմնան: Եթե չստիպենք, որ գնան»,- հայտարարել է պարոն Բաղդասարյանը:

Այսօր նա խոստովանում է, թե ինչպես է Հանրապետականը դարձել խոշոր կուսակցություն՝ որոշ մարդիկ պարզապես զուտ սեփական շահերի համար, առանց գաղափարական համոզմունքների մտել են կուսակցություն և դարձել պատգամավոր: «Եթե մարդիկ քաղաքական չեն, նրանց համար կարևորվել է երևի մանդատի իրողությունը, որ մանդատ ունենան»,- պարզաբանել է նա:

Վահրամ Բաղդասարյանն այսօր նաև ակնարկում էր, որ կառավարության քմահաճույքով չի որոշվելու, թե երբ պետք է անցկացվեն խորհրդարանի արտահերթ ընտրությունները, նախ պետք է Ընտրական օրենսգիրք փոխեն, այդ քննարկումներին պետք է մասնակցել հասարակական կազմակերպություններն ու դեսպանները: «Որից հետո եթե լինում է կոնսենսուս, դիմում ենք Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոնիթորինգի հանձնաժողովին, նրանք ուսումնասիրելուց հետո ժամանակացույց են մշակում, որից հետո խոսում ենք ժամկետներից»,- թվարկել է պատգամավորը:

Պարոն Բաղդասարյանը զգուշացնում է, որ խորհրդարանում կառավարության ծրագրի անցկացմանը խոչընդոտելու դեպքում, այնպես չէ, որ անմիջապես հետո նշանակվելու են արտահերթ խորհրդարանի ընտրություններ: Ինքն ընդհանրապես չի սպասում, որ գործադիրն ամեն ինչ կանի ծրագիրը տապալելու համար. «Գործադիրը մի մարդու նման կներկայանա, կգա, մենք էլ ծրագիրը կքննարկենք և ամեն ինչ նորմալ կլինի»:

Մհեր Արշակյան