Չկա իրավունք առանց պատժի, ուրեմն նաև առանց բռնության. Գարեգին Չուգասզյան

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

Գարեգին Չուգասզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Չկա իրավունք առանց պատժի, ուրեմն նաև առանց բռնության…

Բռնության հարցի քննարկումը իմաստ է ստանում միայն նրա իրավաչափությունը հաշվի առնելիս, հակառակ դեպքում կորում է նրա արդարացվածությունը գնահատելու չափանիշը: Ամենաթողության (беспредел) ու անպատժելիության պայմաններում, երբ գրված օրենքը թղթի կտորի արժեք ունի, օրինապահ և սեփական արժանապատվությունը պահպանած քաղաքացուն այլընտրանք չի մնում, քան գիտակցել ու ենթարկվել բնական իրավունքի չգրված օրենքներին, այդ թվում՝ բռնությունը անխուսափելի բռնությամբ կանխելու վրիժառության օրենքին:

Հայ իրականության մեջ սրա դասական օրինակը «Նեմեսիս» գործողությունն էր, որը ի դեպ, ուղղված էր նաև սեփական ազգակիցների դեմ…

Կարելի է հարց տալ, իսկ ի՞նչ արդյունք այդ գործողությունից, չէ՞ որ միլիոնավոր զոհերին հետ չես բերի… Խնդիրն այն է, որ այդ ԲՌՆՈՒԹՅԱՆ գործողության շնորհիվ կամայական քրեածին ուղեղ արդեն գիտի, որ եթե նորից փորձի ծրագրել այս ազգի ոչնչացումը, ապա անխուսափելիորեն կարժանանա հատուցման, ուր էլ որ գտնվի…»: