Անին՝ առանց համայնքապետի․ ՔՊ-ն ու «Հայկական երազանքը» բոյկոտել են ավագանու անդրանիկ նիստը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Այսօր նախատեսված էր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, օրակարգում էր համայնքապետի ընտրության հարցը։ Նիստը ,սակայն, չի կայացել երկու քաղաքական ուժերի՝ 8 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և 3 մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունների ավագանու անդամների բոյկոտի պատճառով։

Նիստին ներկա են եղել միայն ՏԻՄ ընտրություններին մասնակցած և ամենաշատ ձայները հավաքած քաղաքական ուժի՝ «Ազգ-համայնք» դաշինքի 10 ներկայացուցիչներ, արդյունքում քվորում չի ապահովվել։ Այս քաղաքական ուժը գլխավորում է ՀՀԿ-ական՝ 18 տարվա համայնքապետ Արտակ Գևորգյանը։
Այսօր դադարեցվել են նաև Անիի գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները, լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը։ Ավագանու հաջորդ նիստը նշանակվել է երկուշաբթի։

Եթե երկշաբաթյա ժամկետում քվորում չապահովվի ու Անիում իշխանություն չձևավորվի, գործադիրը, ըստ ՏԻՄ օրենքի, կդադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները՝ նշանակելով համայնքապետի ժ/պ, այնուհետ կհայտարարվեն նոր ընտրություններ։

Արմիկ Մովսիսյան