Հայաստանը հնդկական ընկերությունից գնելու է 155 մմ տրամաչափի հրետանի․ Business Standart

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Business Standard պարբերականը գրում է, որ հնդկական զենքի արտահանման ոլորտում աննախադեպ առաջընթաց է տեղի ունենում, և Պունայում գտնվող Bharat Forge ընկերությունը հայտարարել է, որ իր դուստր ձեռնարկություն Kalyani Strategic Systems-ը 155 մմ տրաչափի հրետանային համակարգերի արտահանման պատվեր է ստացել, որն իրականացվելու է երեք տարվա ընթացքում։

«Պատվերի ընդհանուր արժեքը կազմում է 155,5 մլն դոլար»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Bharat Forge-ը չի հայտնել գնորդ երկրի անունը, ինչպես նաև արտահանվող զենքի տեսակը։ Սակայն ՊՆ աղբյուրները լրատվամիջոցին հաստատել են, որ գնորդ երկիրը Հայաստանն է, իսկ պատվերը կազմված է 155 մմ տրամաչափի հաուբիցներից, որոնք շարժունակության ապահովման համար դրվում են բեռնատարների վրա։ Պաշտպանության նախարարության աղբյուրները նշում են, որ հրամանը հրապարակվել է միայն Հնդկաստանի արժեթղթերի և բորսաների խորհրդի (SEBI) կանոններին համապատասխանելու համար, որոնք պահանջում են տեղեկատվության հրապարակում, որը կարող է ազդել բաժնետոմսերի գների վրա:

Նշվում է նաև, որ ընկերությունում նախօրեին խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Bharat Forge-ի հայտարարած գնով հայկական պատվերը ներառելու է 155 մմ ծանր հրետանային համակարգերի (MGS) չորսից հինգ գունդ: Յուրաքանչյուր գունդ բաղկացած է 18-20 զենքից։

Չնայած ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվերըն ուղարկվելու է ոչ հակամարտության գոտի, լրատվամիջոցի ՊՆ աղբյուրները պնդում են, որ պատվիրատուն Հայաստանն է։

Հավելենք, որ հոկտեմբերին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան, որի ընթացքում հանդիպել էր նաև իր հնդիկ գործընկերոջը։

Էմմա Չոբանյան