Վրաստանն էքզիստենցիալ հիասթափություն է ապրել ԵՄ-ից․ Զուրաբիշվիլի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան և Ուկրաինան արդեն ստացել են Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին խոստացել են միայն հեռանկար: Արտաքին սպառնալիքը, ներքին բևեռացումը և դեպի Եվրամիություն հետագա առաջընթացը Վրաստանի համար այսօր երեք հիմնական մարտահրավերներն են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Բևեռացումն ամենուր է՝ կուսակցությունների մեջ, լրատվամիջոցներում, նույնիսկ եկեղեցում… Բևեռացումն այն իմաստով, որ դուք այլևս չեք վստահում մյուսին, երբ կարծում եք, որ մյուսն արդեն թշնամի է, և դա այն դեպքում, երբ իրական թշնամին գտնվում է մեր սահմանի վրա։ Նման պահին բևեռացումը դառնում է հանցագործություն ազգի դեմ, քանի որ թուլացնում է երկիրը։ Սա այն է, ինչ թշնամին շահագործում է նույնիսկ առանց ուժային հարձակում գործելու»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա հորդորել է չմոռանալ, որ ռուսական բազան գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի մոտ։

«Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք, և չնայած դրան՝ մենք զարգացնում ենք ժողովրդավարական ճկունություն, թեև այն կատարյալ չէ»,- ընդգծել է նախագահը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն» ապրեց, երբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստացավ։

«Գործընթացից դուրս մնալն ազդանշան է մյուսներին, որ կարող է ստեղծվել փխրուն իրավիճակ։ Այն, ինչ մենք ապրեցինք, ես կանվանեի էքզիստենցիալ հիասթափություն։ Մենք այնքան եվրոպացի ենք և այնքան վաղուց, որ ինչ-որ պահի պետք է միանանք այդ եվրոպական ընտանիքին: Կարծում եմ, որ այսօր չենք կարող ժամանակ կորցնել: Վրաստանին անհրաժեշտ է թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Տաթև Ֆռանգյան