ՀՅԴ-ն դեմ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի «Մարտի 1»-ի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը վաղուց էր հայտարարել, որ «մարտի 1»-ի բացահայտման համար պետք է հարցաքննվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այսօր տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով կհրավիրվի դատախազություն։ Ծառուկյանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ հարցերի պատասխանը կարող է տալ։

«Ով էլ լինի, անկախ նրա զբաղեցրած դիրքից, նախկինում, այսօր, թե վաղը, բոլորը, ովքեր պետք է քննվեն տվյալ գործով, կա դրա անհրաժեշտությունը, անպայման պետք է հրավիրվեն և հարցաքննվեն»,- վստահեցնում է Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը գիտի, թե հատկապես որ հարցի պատասխանը պետք է ստանա դատախազությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննելիս՝ ո՞վ է տվել կրակելու հրամանը։ «Առավել կարևոր է, թե ով էր հրաման տվողը, քան՝ կրակողը։ Իհարկե, երկուսն էլ պետք է պատասխան տան, բոլորին պետք է քննել, որպեսզի հասկանան, թե ովքեր են առնչվում որևէ կերպ»,- պնդում է պարոն Բագրատյանը։

Ըստ պատգամավորի, եթե քննության շահերը պահանջեն, Ռոբերտ Քոչարյանը պետք է նաև ձերբակալվի, նա այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում։ Պետության հեղինակությունը դրանից չի տուժի։ «Ցանկացած պետության համար դրանք առողջարար ազդեցություն կունենան, որպեսզի այլևս որևէ իշխանություն չհամարձակվի կրկնել նման հանցագործությունը»,- ասում է Սերգեյ Բագրատյանը։

Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարան համարվող ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես դեմ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի։ «Իրավիճակ է փոխվել, բնականաբար»,- հայտարարում է Արմեն Ռուստամյանը:

Սակայն դաշնակցական պատգամավորը չի կարող ասել, թե երկրորդ նախագահը հատկապես ինչ հարցերի պիտի պատասխանի Դատախազությունում։ «Ես քննիչը չեմ և չեմ էլ պատրաստվում իրան քննության կանչել»,- ծիծաղում է դաշնակցական պատգամավորը։

Այնուամենայնիվ, պարոն Ռուստամյանը չի շտապի մեղադրել Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի իրադարձությունների համար։ «Որպես նախագահ կատարել է քայլեր, որոնք բխել են իր լիազորություններից։ Կա անմեղության կանխավարկած, այս պահին Ռոբերտ Քոչարյանն անմեղ պիտի համարվի»,- ասում է նա։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է չնայած «Մարտի 1»-ի 10 զոհերի փաստին: «Ես չեմ կարծում, որ որևէ նախագահ կարող է նման հրաման արձակի իր սեփական ժողովրդի հանդեպ։ Ես պարզապես բացառում եմ»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Ի դեպ, հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մտադիր է մանրամասն քննել ՀՀԿ իշխանության օրոք մեծ հնչեղություն ունեցած բազմաթիվ հանցագործություններ, հնարավո՞ր է, որ արդյունքում արգելվի ՀՀԿ գործունեությունը Հայաստանում։ Վահրամ Բաղդասարյանն այդ հեռանկարը համարում է անհեթեթ։ «ՀՀԿ-ն եղել է անկախության ակունքներից եկող առաջին կուսակցությունը, այն գաղափարական քաղաքական կուսակցություն է»,-նկատում է ընդդիմադիր պատգամավորը։

Պարոն Բաղդասարյանը հաստատեց այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին կուսակցությունն ազատություն է տվել որոշելու՝ մնա՞լ կուսակցության մեջ, թե՞ դուրս գալ․ «Մենք պարզապես առաջարկել ենք, որ դուք անկաշկանդ կարող եք որպես անկախ պատգամավոր կամ որպես ոչ պատգամավոր ձեր գործունեությունը շարունակեք։ Սա ինքնամաքրման պրոցես է»։

 

Մհեր Արշակյան