ԵԽ պատվիրակության հետ ՀՀ գլխավոր  դատախազությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության  վարչության աշխատանքային խումբը. փոխանցում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկների առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի փոխանցումը:

 

Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի  արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն ահապովելու կապակցությամբ: