2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել մանկապարտեզում․ մայրը մեղադրում է պատասխանատուներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2,5 տարեկան երեխան մանկապարտեզում կզակի հատվածում խորը պատռվածք է ստացել։ Ծնողն անփութության և անուշադրության մեջ է մեղադրում մանկապարտեզի պատասխանատուներին։ Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան գրառմամբ։

Մայրը երեխային Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել, կարեր դնելուց հրաժարվել է՝ մեծ սպիից խուսափելու համար։ Առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տուն տարել երեխային։ Պահանջել է տեսախցիկների ձայնագրությունը, բայց նրան ասել են, որ դեպքը տեղի է ունեցել սանհանգույցում, որտեղ տեսախցիկ չկա։

Խոսքը Lollipop զարգացման և ժամանցի կենտրոնի մասին է։ Մասնավոր հիմունքներով գործող մանկապարտեզում հարցազրույց տալ հրաժարվեցին, բայց կադրից դուրս ասացին, որ անուշադրության ու անփութության վերաբերյալ իրենց ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն են, իսկ դեպքը պատահական է եղել։ Ըստ պատասխանատուի՝ երեխան վազել է, որ փաթաթվի մյուս երեխային, վերջինը հետ է քաշվել, և տղան ընկել է՝ կզակը հարվածելով ջեռուցման մարտկոցի սուր մասին։ Դեպքից հետո մանկապարտեզսը վերադարձրել է երեխայի վարձն ու վճարել սպիի համար նշանակված դեղորայքի գումարը։

Դեպքից հետո ծնողը նաև հարցում է արել ԿԳՄՍՆ-ին, որտեղից ստացել է պատասխան, որ այդ մանկապարտեզը լիցենզավորված չէ։

Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելն առանց լիցենզիայի ենթակա է վարչական պատասխանատվության, սահմանում է օրենքը։ Իսկ թե ինչո՞ւ է մանկապարտեզը 4 տարի գործունեություն ծավալում առանց լիցենզավորման և ո՞վ պետք է վերահսկի հարցին՝ ԿԳՄՍՆ-ից մեզ տեղեկացրեցին, որ մանկապարտեզների գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սակայն մինչև համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերը համարվում էին լրացուցիչ կրթական ծրագրեր և լիցենզավորման ենթակա կրթական գործունեության տեսակ չէին դիտարկվում:

2022 թվականի հունվարի 15-ից փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նախադպրոցական կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները ենթակա են լիցենզավորման, վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել և երկարաձգել լիցենզավորման գործընթացի վերջնաժամկետը։

Չլիցենզավորված մանկապարտեզը նախարարության վերահսկողությունից դուրս է, հետևաբար, մինչև լիցենզավորման պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելը ծնողը, եթե կարևորություն է տալիս դրան, պետք է անձամբ հետևողական լինի և պարզի մանկապարտեզն ունի՞ լիցենզավորում, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան