«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նոյեմբերի 3-ից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» օգնությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը նպատակ ունի խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, որի վառ ապացույցն է միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմի ընդգրկվածությունը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ԱՆՍԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում (Annecy International Animation Film Festival): Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում տեղի է ունեցել ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝ արժանանալով «Արծաթե ծիրան» մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմն ընդգրկվել է նաև «FilmFest Hamburg» կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և «DocLisboa» փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում:

Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղի է ունեցել «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Բացի դրանից՝ ֆիլմն ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի «IDFA» Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի «Best of Fests» բաժնում, ներկայացվել է «Asia Pacific Screen Award» (APSA) («Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն)՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Նշենք, որ ֆիլմն ընդգրկվել է նաև Տալինի միջազգային կինոփառատոնի (Tallinn Black Nights Film Festival) Բալթյան մրցութային ծրագրում, ինչպես նաև եվրոպական Arte հեռուս