Այն, ինչ կոչում էինք պարգևավճար` պետաշխատողները կստանան որպես աշխատավարձ. կստանան ավելի շատ. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Արտարժույթի նկատմամբ պահանջարկը և առաջարկը ազդում են դրամ-դոլար կամ դրամ-եվրո իրական փոխարժեքների վրա: Դրանք այս ամիսների ընթացքում ուժեղացրել են հայկական դրամը, բայց մյուս կողմից՝ նաև մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է հատկապես պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ: Այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավական բարձր ֆոնին: Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով արտարժույթի արժեզրկման պայմաններում առկա գնաճին։

Անդրադառնալով տնտեսական ակտիվությանը՝ նախարարը նշեց, որ այն արհեստական չէ:

«Կան շատ անորոշությունններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից՝ դեպի Հայաստան մարդկանց զգալի ներհոսքի պատճառով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց, որոնք ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, և դրանով պայմանավորված արտարժութային ներհոսք է առաջացել, և մյուս կողմից՝ դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: 9 ամիսների հանրագումարով ունենք 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն»,- ասաց նա:

Նախարարը համաձայն չէ այն մտահոգությանը, որ տնտեսական ակտիվությունը մարզերում չի զգացվում:

«Ես այդպիսի գնահատականին չեմ կարող համաձայնվել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական այցելուները գտնվում են Երևանում, բնականաբար, սպառումն ավելի շատ ավելանում է Երևանում:

«Կառավարության ծրագիրն ուսումնասիրելիս հետաքրքիր «աճպարարություն» է ի հայտ գալիս․ կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսել է 25 միլիարդ դրամով նվազեցնել պետական ապարատի պարգևատրումները, և հետաքրքիր «պատահականությամբ» պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի համար նախատեսված գումարն ավելացվել է 25 միլիարդ դրամով»,- անդրադառնալով Factor.am-ի այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք ուղղակի պարգևավճարի անունն է փոխվել, որ մարդկանց դժգոհգությունը մեղմվի, Խաչատրյանը նշեց․ «Ոչ մի աճպարարություն չկա, կառավարությունում որևէ մեկը աճպարարությամբ զբաղված չէ․․․ Չգիտեմ, թե որտեղ եք կարդացել այդ թվերը, բայց տեղի է ունեցել հետևյալը․ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերվել ԱԺ, դրան կավելանա նաև բազային աշխատավարձը, հետևաբար հանրային հատվածում ծառայողների կամ ինչպես ընդունված է ասել՝ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան որոշակի համամասնությամբ։

Երկու բան է տեղի ունեցել, բազային աշխատավարձերը մասամբ կբարձրանան կառավարության ավելացումերի հաշվին, այս տարի 21 միլիարդ դրամ է նախատեսված 2023 թ․ համար, և մի մասն էլ, որ անցյալում պարգևավճար էր, պետք է վերահաշվարկվի որպես աշխատավարձ։ Այսինքն՝ այն, ինչ կոչում էինք պարգևավճար, կկազմի այդ մարդկանց աշխատավարձի մի մասը»։

Մանրամասները՝ տեսանյութում։