Բնակարան ձեռք բերելն ավելի դժվար է դառնում, դրանք գնում են նախարարները․ Աղազարյանը՝ պետական ծրագրերով անշարժ գույք ձեռք բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Բնակարանների վարձակալության գները բարձրացան՝ հայտնի դեպքերի հետ կապված, նաև բնակարանների վաճառքի գներն են բարձրանում։ Արդյո՞ք նպատակահարմար չէ և ճիշտ չի լինի, որ կառավարությունը մտածի այդ ուղղությամբ սոցիալական հարցեր լուծելու մասին, որովհետև շարքային ընտանիքների համար բնակարան ձեռք բերելն ավելի ու ավելի է դժվարանում․ այստեղ ապրողներիս համար խնդիրներ են առաջանում»,- 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նախարարն արձագանքեց՝ նշելով, որ կառավարությունն այդ ուղղությամբ շատ մեծ ծրագրեր է իրականացնում․ «Տեսեք նորակառույց բնակարանները մեր քաղաքացիների կողմից գնվում են, և եկամտահարկը վերադարձվում է։ Ամեն տարի եկամտահարկի վերադարձը տասնյակ միլիոններով է ավելանում»։

«Պարո՛ն Խաչատրյան, այդ բնակարանները գնում են ոչ թե անապահով ընտանիքները, այլ, օրինակ, նախարարները, փոխնախարարները և այլն»,- ասաց Աղազարյանը։

Խաչատրյանը հակադարձեց․ «Այդ 40 հազար շահառուների մեջ քանի՞ նախարար, փոխնախարար կարող է լինել․ մի քանիսը»։

Մանրամասները՝ տեսանյութում։