«Երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-30-ը կայացել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Համաժողովին մասնակցել են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է խնդիրների քննարկումը՝ առանց որոնց անհնարին կլինի ապահովել կրթության որակի բարելավումը:

«Սոցիալական արդարության գաղափարը շատ բազմաշերտ երևույթ է. դրան կարելի է մոտենալ տարբեր կողմերից, որոնք բոլորն էլ իրենց տեղը, ճշմարտությունը և ազդեցությունն ունեն կրթական գործընթացի վրա։ Ինքս դեռ շատ վաղուց հետաքրքրվել եմ սոցիալական արդարության թեմայի ուսումնասիրությամբ: Կարծում եմ՝ բոլորս առնչվում ենք մի երևույթի, երբ երեխաները, դպրոց գնալուց որոշ ժամանակ անց, սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները։ Հանդես գալով նախարարության դիրքից՝ պետք է նշեմ նաև, որ մեր անելիքն է հասկանալ, թե որքանով են պետության ձեռնարկած քայլերը և անելիքները սոցիալապես արդար»,- նշել է նախարարի տեղակալը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանրակրթության նոր չափորոշչի առաջնային խնդիրներից մեկը սոցիալապես ավելի արդար կրթական համակարգ ունենալն է. «Նոր չափորոշչում սոցիալական արդարությունը դրսևորվում է բոլոր դպրոցներում նույն պայմանների և նույն հնարավորությունների ապահովման պահանջի տեսքով։ Սա արդարության ապահովման ամենակարևոր նախապայմաններից է։ Սոցիալական հավասարության խնդրի արտահայտման ամենատարրական օրինակը կարելի է տեսնել ավագ դասարաններում, երբ որոշ դպրոցներ, ի տարբերություն մյուսների, ունեն այլ՝ առավել բարենպաստ միջավայր և հնարավորություններ։ Խոսքն ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար հոսքային ուսուցման հնարավորության մասին է, որից զրկված են միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները։ Սա ամենապարզ ու տարրական օրինակներից է, թե ինչպես կարող է պետական քաղաքականության մակարդակում լինել տարբերակված մոտեցում, որն իր հերթին բերում է անհավասարություն ու անհամաչափություն, ինչն էլ հիմք է հանդիսանում ոչ արդար կրթական համակարգի և պայմանների ձևավորմանը։ Նոր չափորոշիչն այս խնդիրը լուծում է՝ նույն մոտեցումը հասանելի դարձնելով մեր բոլոր դպրոցների ու երեխաների համար»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, որպես օրինակ, անդրադարձել է նաև բազմահամակազմ դասարաններին։ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ փոքրաթիվ երեխաներ ունեցող բնակավայրերում աշակերտները տարիներ շարունակ ստիպված են եղել իրենց կրթությունն իրացնել այլ դասարանների երեխաների հետ, որի հետևանքով ուսուցիչը նրանցից յուրաքանչյուրին կարողանում է հատկացնել շատ ավելի քիչ ժամանակ, քան դա հնարավոր է անել մյուս դպրոցներում. «Սա իր հերթին անհավասարության մեկ այլ՝ շատ վատ ցուցիչ է և բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Մենք հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից՝ պնդելով, որ մեր երկրի բոլոր երեխաների համար պետք է ունենանք կրթության նույն հնարավորությունները։ Կան խնդիրներ, որոնք շատ տեսանելի են բոլորիս համար, բայց կան իրավիճակներ, որոնց մենք հարմարվում ենք` դադարելով դրանք նկատել և մտածում ենք՝ այդպես էլ պետք է լիներ։ Կարծում եմ՝ անարդար իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, երբ խնդիրները դառնում են անտեսանելի»։

Նախարարի տեղակալն ընդգծել է` ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը. «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունենք։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք խնդիրները, որոնք շատ են»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչների գործունեության մեջ անարդարությունը դրսևորվում է, օրինակ, գնահատման համակարգի միջոցով:

«Տեսնում ենք, թե ինչպես գնահատման համակարգը նույնպես կարող է դառնալ անարդար իրավիճակների ձևավորման շատ ուղիղ հիմք և գործոն։ Այս բոլոր ուղղություններով ունենք բազում անելիքներ։ Անշուշտ, շատ կարևոր է, որ սոցիալապես արդար քաղաքականությունն ուղղված լինի նաև ուսուցիչներին։ Այս առումով այժմ մշակում ենք շատ կարևոր փաստաթուղթ՝ հենվելով հենց ուսուցչական կազմակերպությունների և նրանց հետ աշխատանքի վրա։ Խոսքը բարեվարքության կանոնների մասին է։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի կարիքը բոլորս տեսնում ենք, բայց այն պետք է մշակենք ուսուցիչների հետ միասին։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այս առումով ևս առաջընթաց ունենանք»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Համաժողովի անցկացումը նախաձեռնել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

«Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որը կրում է «Հավասարություն և հնարավորություն բոլորի համար» խորագիրը, նպատակ ունի հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, մանկավարժական առաջավոր փորձի և հաջողված լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին:

Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել են նաև «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։

Սոցիալական արդարության վրա հիմնված կրթությունը, ըստ կազմակերպիչների, առաջնորդվում է 4 հիմնական սկզբունքներով՝ հավասար հասանելիություն և մատչելիություն բոլոր երեխաների համար, իրավունքների պաշտպանվածություն և փոխկապակցվածություն՝ անկախ գտնվելու վայրից, որակյալ կրթություն բոլորին, ինչպես նաև երեխայակենտրոն մոտեցում։

Համաժողովի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ և սեսիաներ՝ հանրակրթության բնագավառում սոցիալական անարդարության, բուլլինգի կանխարգելման, դպրոցական սննդի ապահովման կարևորության, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների դպրոցական կրթության իրականացման և այլ թեմաներով։ Անցկացվել են առցանց միացումներ միջազգային բանախոսների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։ Պանելային քննարկումներին մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։